«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Թող յուրաքանչյուր ժողովուրդ պատասխանատու լինի իր ընտրության համար

Թող յուրաքանչյուր ժողովուրդ պատասխանատու լինի իր   ընտրության համար
30.09.2023 | 11:05

Երբեմն լսում և կարդում եմ մարդկանց այն հարցերը, թե ինչու՞ Ռուսաստանը չի օգնում հեռացնել Փաշինյանին։

Ռուսաստանն ասում է, որ չի միջամտում այլ պետությունների ներքին գործերին, և դա ճիշտ մոտեցում է։

Ռուսաստանը 200 տարի միջամտեց հայ ժողովրդի գործերին՝ փրկեց ջարդերից, ոտքի կանգնեցրեց, Հայաստանի բնակչության թիվը տասնապատկեց, Հայաստանը դարձրեց բոլոր առումներով զարգացած հանրապետություն։

Իսկ ինչպե՞ս են հայերն այսօր պատասխանում Ռուսաստանին նրա արած բոլոր լավ բաների համար:

Իմ կանխատեսմամբ, ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը օգնի ընդդիմությանը հեռացնել Փաշինյանին և նրա թիմին։ Հրապարակում կանգնած ընդդիմությունը, իշխանությունը վերցնելուց հետո, շնորհակալություն կհայտնի Ռուսաստանին` Փաշինյանին հեռացնելու հարցում օգնելու համար և կշարունակի Հայաստանի ճանապարհը դեպի Արևմուտք՝ դեպի Ռուսաստանի թշնամիներ։ Դա ընդհանրապես Ռուսաստանին պե՞տք է։

Թող յուրաքանչյուր ժողովուրդ այսուհետ ինքնուրույն ընտրություն կատարի և պատասխանատու լինի այդ ընտրության համար։

Անձամբ ես վաղուց ընտրել եմ Ռուսաստանի կողմը ոչ թե այն պատճառով, որ հայերի համար դժվար ժամանակներ են, այլ որ արդարությունն ու ճշմարտությունը Ռուսաստանի կողմն են։ Սա որակապես այլ ընտրություն է։

Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 2232

Մեկնաբանություններ