Շուրջ 125 տուն է փլուզվել տորնադոյի հետևանքով, որը հարվածել է Ֆլորիդային «Միլթոն» փոթորկի մելեգնումից հետո՝ հայտնել է ԱՄՆ-ի Փոթորիկների վերահսկման ազգային կենտրոնը (NHC): «Մենք տվյալներ ենք ստանում ավերված 125 տների, հիմնականում՝ շարժական տների մասին»,- ըստ NBC News-ի՝ հայտարարել է Արտակարգ իրավիճակների կառավարման տարածաշրջանային տնօրեն Քևին Գաթրին:                
 

Ստանիսլավ Զաս. Հայաստանի բանակը պահպանում է մարտունակությունը

Ստանիսլավ Զաս. Հայաստանի բանակը պահպանում է մարտունակությունը
02.02.2021 | 20:31

«Հայաստանի զինված ուժերը միշտ պահպանել են մարտունակությունը, ներառյալ 2020-ի աշնանը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակաշրջանը»,- ասուլիսում հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսավ Զասը։

Նա նշել է, որ հայկական բանակը ՀԱՊԿ-ի հավաքական ուժերի մի մասն է։ Զասի խոսքով՝ ՀԱՊԿ-ի կոլեկտիվ պաշտպանական ուժի մարտունակությունը պահպանվում է, և ունակ են կատարելու նախատեսված առաջադրանքները։

Դիտվել է՝ 3278

Մեկնաբանություններ