ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Առա­վոտ լու­սոյ

Առա­վոտ լու­սոյ
16.10.2020 | 00:06

Աստ­ծո պայ­ծառ եր­կն­քի տակ այս բա­ռե­րը ում՝ ինչ, ինձ հի­շեց­նում են ըն­դա­մե­նը 7 հա­մա­րով թեր­թը, որ 1988-ի դեկ­տեմ­բե­րին Սպի­տա­կում լույս է տե­սել Այ­դին Մո­րի­կյա­նի խմ­բագ­րու­թյամբ ու սպառ­վել ակն­թար­թում, պատ­մել է ոչ թե ա­վե­րի ու դժ­բախ­տու­թյան, այլ փր­կու­թյան ու փրկ­ված մարդ­կանց մա­սին: 1988-ին: Սպի­տա­կում: Դեկ­տեմ­բե­րին: Հույ­սի ու լույ­սի մա­սին: Սի­րով ու սի­րե­լով:


Այս հոկ­տեմ­բե­րին մենք դար­ձել ենք հա­մաշ­խար­հա­յին ազգ ու հա­մաշ­խար­հա­յին գոր­ծոն՝ ինչ­պես Վազ­գեն Սարգ­սյանն էր ա­սում, ազ­գո­վի ձիա­վոր­վել ենք՝ ինչ­պես Հրանտ Մաթևո­սյանն էր պա­հան­ջում ու ման­րա­մասն՝ սի­րում ենք մեր հայ­րե­նի­քը՝ սան­տի­մետր առ սան­տի­մետր՝ ինչ­պես Վա­նո Սի­րա­դե­ղյանն էր ու­զում, մեր Մհե­րը դուրս է ե­կել քա­րան­ձա­վից՝ ինչ­պես Լևոն Խե­չո­յանն էր տե­սել: Աստ­ծո պայ­ծառ եր­կն­քի տակ այս­տեղ ու հի­մա եր­կու պե­տու­թյուն­նե­րով կռ­վում ենք հա­մաշ­խար­հա­յին ա­հա­բեկ­չու­թյան, մի­ջազ­գա­յին ցի­նիզ­մի դեմ, հա­նուն կյան­քի ու ար­դա­րու­թյան, հա­նուն սի­րո ու Աստ­ծո, իսկ Աստ­ծո զին­վոր­նե­րը միշտ թի­կուն­քին պա­հա­պան խաչ ու­նեն, ու եր­բեք չեն պարտ­վում: Նրանք այս­տեղ ու հի­մա մինչև վերջ են կռ­վում ի­րենց կռի­վը, որ Հայ­կին հայ­տա­րա­րել է Բե­լը: Գա­լիս է պահ, երբ 64-րդա­կան նշա­նա­կու­թյուն ու­նեն նրանք, որ ա­ռաջ­նորդ­վում են ման­րիկ ու ճղ­ճիմ, ըն­թա­ցիկ շա­հե­րով՝ տա­րա­ծաշր­ջա­նում ու աշ­խար­հում: Բո­լոր հայ­տա­րա­րու­թյուն-մայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, կո­չեր-մո­չե­րը այն­քան են դա­տարկ ու երկ­րա­յին, որ մնում են գետ­նին ու մեկ օր­վա կյանք չու­նեն: Չեն ու­նե­նա­լու, քա­նի դեռ հայ­տա­րա­րու­թյուն ու կոչ ա­նող­նե­րի ու­ղեղ­նե­րում չի ղո­ղան­ջել զան­գը, որ գու­ժում է ի­րենց մա­հը: Քա­նի դեռ կրա­կոց­նե­րը չեն հն­չել ի­րենց դռա­նը, ու թուր­քը չի մտել ի­րենց տուն: Որ ար­դեն մտել է, բայց դեռ չի կրա­կել, նրանք վա­խե­նում են ըն­դու­նել: Ի­րենց նեղ­լիկ սրահ­նե­րում կամ ըն­դար­ձակ դահ­լիճ­նե­րում նրանք կա­յաց­նում են Ե­ՐԵԿ­ՎԱ աշ­խար­հի ո­րո­շում­նե­րը, մենք մեր սա­րե­րում ու ան­տառ­նե­րում կռ­վում ենք ԱՅ­ՍՕՐ­ՎԱ ու ՎԱՂ­ՎԱ աշ­խար­հի ո­րո­շում­նե­րը մե­րը դարձ­նե­լու հա­մար: ՈՒ մենք հաղ­թում ենք: Աստ­ծո պայ­ծառ եր­կն­քի տակ ո­չինչ ա­վե­լի կարևոր չէ հո­րիցդ, մո­րիցդ, զա­վա­կիցդ ու հայ­րե­նի­քիցդ: ՈՒ մեկ էլ՝ հաղ­թո­ղի ինք­նա­գի­տակ­ցու­թյու­նից: Նրանք մեր դեմ են հա­նում ա­մե­նահ­զոր զեն­քե­րը, որ ստեղծ­վել են ու­ժի ի­րա­վուն­քը հաս­տա­տե­լու, մենք խփում ենք՝ մեր ուժն ու հզո­րու­թյու­նը տա­րա­ծե­լով: Նրանք շատ են թվով, մենք ան­հա­մար ենք հո­ղից ստա­ցած ու­ժով ու մեր պատ­մու­թյու­նից, որ նրանք այդ­պես էլ չհաս­կա­ցան, որ­քան էլ փոր­ձե­ցին սե­փա­կա­նել մեր պատ­մու­թյու­նը, հու­շար­ձան­նե­րը, հարս­տու­թյու­նը: Նրան­ցը շո­շա­փե­լի նյու­թա­կանն է, մե­րը՝ ո­գին շո­շա­փե­լի, նյու­թա­կան դարձ­նելն է: Նրանց նյու­թա­կա­նը ինչ-որ պա­հի սպառ­վե­լու է, ո­գին անս­պառ նյութ է ու տիե­զեր­քից է մեզ հաս­նում: Մենք հաղ­թում ենք ելք ու ել­քի փի­լի­սո­փա­յու­թյուն ստեղ­ծե­լով: Այս­տեղ ու հի­մա մենք Նո­յի նման նո­րից ենք ստեղ­ծում աշ­խար­հը: Մնա­ցա­ծը ըն­թա­ցիկ է ու ըն­թացք է, որ զիգ­զագ­ներ է ա­նում, ինչ­պես օ­ձը դրախ­տում:


…Մենք հաղ­թե­լու ենք: «Թշ­նա­մին նույն թշ­նա­մին է, մենք նույն մենք ենք»՝ Վազ­գեն Սարգ­սյա­նի մար­տա­կո­չը ու­ժի մեջ է, քա­նի դեռ հար­ցը ՎԵՐՋ­ՆԱ­ԿԱՆ լուծ­ված չէ, քա­նի դեռ պա­տե­րազմ է, հայ ժո­ղո­վուր­դը միշտ գտ­նե­լու է իր մա­հա­պարտ­նե­րի գուն­դը, ու հաղ­թե­լու է:
…Ժա­մա­նա­կա­վոր նա­հան­ջը ու­ժե­րը հա­վա­քե­լու հա­մար է, մեր Դա­վի­թը ա­ռա­ջին եր­կու զար­կը կա­րող է բաշ­խել, եր­րորդ զար­կով ա­ռա­ջին եր­կու­սի տե­ղը հա­նում է:
…Ըն­թա­ցիկ ու ան­ցո­ղիկ շա­հե­րը Աստ­ծո պայ­ծառ եր­կն­քի տակ ապ­րում են կարճ: Հի­մա կարևո­րը մեր ապ­րելն է: 1000 տե­ղից էլ 1000 ան­գամ Սուրբ Ղա­զան­չե­ցոց ե­կե­ղե­ցին ռմ­բա­կո­ծեն, հա­յը իր տա­ճա­րում իր լեզ­վով ա­ղո­թե­լու է իր Աստ­ծուն: Կա­ռու­ցե­լու է նո­րից՝ ա­վե­լի հզոր, գե­ղե­ցիկ, հա­վեր­ժա­կան: Ար­ցա­խում միշտ ապ­րել են հա­յեր՝ ռու­սա­կան կայս­րու­թյուն է ե­ղել, պարս­կա­կան, թե Ադր­բե­ջա­նին են նվիր­ված ե­ղել մեր եր­կի­րը: Այ­սօր մենք կռ­վում ենք այն կռի­վը, որ հե­տաձգ­վել էր 1994-ից: Իլ­համ Ա­լիևի չկա­տար­ված ե­րազն է մնա­լու, որ փախս­տա­կան­նե­րը վե­րա­դառ­նա­լու են «հայ­րե­նի օ­ջախ­ներ»: Նրանց հայ­րե­նի օ­ջախ­նե­րը հաս­տատ Ար­ցա­խում չեն, հյուր էին, ի­րենց հյու­րի պես պա­հեին, չեն պա­հում՝ վտա­րում ենք:


…Ին­չու՞ հրա­դա­դար չե­ղավ: Թուր­քիա­յի ԱԳ նա­խա­րա­րը կար­ծում է, որ հա­յե­րը 30 տա­րի վա­յե­լել են ի­րենց «օ­կու­պա­ցիան»: Մենք 30 տա­րի, 300 տա­րի ու 3000 տա­րի վա­յե­լե­լու ենք: Ան­կա­րան իր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան նա­խագ­ծե­րը ստիպ­ված է վե­րա­նա­յել՝ եր­բեք մեր երկ­րի տա­րած­քով թյուր­քա­լե­զու ժո­ղո­վուրդ­նե­րին չի հա­մախմ­բե­լու:
Պա­նիս­լա­միզմ+պան­թյուր­քիզ­մը իր սահ­ման­նե­րը որ­տեղ ու­զում է, թող գծի: Էր­դո­ղա­նը թող գնա ու իր Օս­մա­նյան կայս­րու­թյու­նը, ե­թե կա­րող է, վե­րա­կանգ­նի որ­տեղ ու­զում է, թյուր­քա­լե­զու ժո­ղո­վուրդ­նե­րին էլ միա­վո­րի որ­տեղ ու­զում է, Հա­յաս­տանն ու Ար­ցա­խը չի տես­նե­լու թուր­քաբ­նակ ու պղծ­ված:


…Էր­դո­ղանն ու­զում է Ռու­սաս­տա­նը ներ­քա­շել կոնֆ­լիկ­տի մեջ, որ հայ­տա­րա­րի՝ հա­յե­րին չի պարտ­վել, ռուս­նե­րը կանգ­նեց­րին, բայց դա էլ ի­րեն չի փր­կի: Նրան գա­հըն­կեց են ա­նե­լու իր երկ­րում՝ այ­սօր ի­րեն ա­ջա­կից նույն մո­լե­ռանդ ազ­գայ­նա­կան­նե­րը, երբ սո­ված մնան: Նույն մո­ջա­հեդ­նե­րը, ո­րոնց դիակ­նե­րը տուն չու­ղար­կե­լու վա­խից լց­նում են ծո­վը:
…20 օր շր­ջա­փակ­ման պայ­ման­նե­րում գոր­ծող Հա­յաս­տանն ու Ար­ցա­խը դի­մա­կա­յել են աշ­խար­հի ա­մե­նա­զին­ված եր­կու բա­նակ­նե­րին ու ա­մե­նա­կա­տա­ղի մո­ջա­հեդ­նե­րին: Ո­չինչ չեն տվել, որ հնա­րա­վոր չէ վե­րա­դարձ­նել: Ա­հա­բեկ­չու­թյու­նը ան­վերջ դա­տա­պար­տող աշ­խար­հը հայ­տա­րա­րու­թյուն­ներ է ա­նում ու չի գի­տակ­ցում, որ խոս­քով փամ­փուշ­տի ճա­նա­պար­հը չես փա­կի, ինք­նա­ձի­գը պետք է խլես: Ա­ռի­թով-չա­ռի­թով պատ­ժա­մի­ջոց­ներ սահ­մա­նող ԱՄՆ-ն ու ԵՄ-ն դեռ պատ­ժա­մի­ջոց­ներ չեն սահ­մա­նել Ադր­բե­ջա­նի ու Թուր­քիա­յի նկատ­մամբ՝ ի­րենք ի­րենց նկատ­մամբ սահ­մա­նե­լով Թուր­քիա­յի ու Ադր­բե­ջա­նի պատ­ժա­մի­ջոց­նե­րը, որ վա­ղը խեղ­դե­լու են ի­րենց ժո­ղովր­դա­վա­րու­թյու­նը, մար­դու ի­րա­վունք­ներ-ա­զա­տու­թյուն­նե­րը: Գու­ցե ԱՄՆ-ը այ­սօր Թուր­քիան է հա­մա­րում միակ եր­կի­րը, որ կա­րող է միա­վո­րել իս­լա­մա­կան աշ­խար­հը ու փա­կել Ի­րա­նի ճա­նա­պար­հը: Վա­շինգ­տո­նում նս­տած՝ չեն հաս­կա­նում՝ ի՞նչ է իս­լա­մա­կան աշ­խար­հը, ի՞նչ է սուն­նին ու ի՞նչ է շիան, ինչ վե­րա­բեր­մունք կա Թուր­քիա­յի նկատ­մամբ իս­լա­մա­կան աշ­խար­հում: Թող գո­նե ի­րենց դաշ­նա­կից Սաու­դյան Ա­րա­բիա­յի հետ խոր­հր­դակ­ցեն: Չի կա­րող Թուր­քիան՝ Ի­րա­նին հա­կակ­շիռ դարձ­նե­լով՝ Պար­սից ծո­ցում կա­յու­նու­թյուն հաս­տատ­ել, ոչ էլ Արևե­լյան Մի­ջերկ­րա­կա­նում, ոչ էլ թյուր­քա­լե­զու Ա­սիա­յում: Ե­թե Թուր­քիա­յի էքս­պան­սիո­նիզ­մը Ռու­սաս­տա­նին զս­պե­լու ԱՄՆ քա­ղա­քա­կա­նու­թյունն է, իր լռու­թյամբ Վա­շինգ­տո­նը մե­ծաց­նում է Ռու­սաս­տա­նի ազ­դե­ցու­թյու­նը տա­րա­ծաշր­ջա­նում: «Այս­տե­ղով թուրքն է ան­ցել», գրում էր Հյու­գոն: Որ­տե­ղով անց­նում է թուր­քը, մնում են ա­վեր, պա­ռակ­տում, պա­տե­րազմ: Էր­դո­ղա­նի հոբ­բին կոնֆ­լիկտ­ներ ար­տա­հա­նելն է, հենց կոնֆ­լիկտ­նե­րը հա­կա­սեն ԱՄՆ-ի շա­հե­րին, Թուր­քիա­յում հե­ղաշր­ջում է լի­նե­լու, որ ոչ միայն Էր­դո­ղա­նին է ռազ­մա­կան տրի­բու­նալ ու­ղար­կե­լու, այլև եր­կիրն է մաս­նա­տե­լու:


…Էր­դո­ղա­նի էքս­պան­սիո­նիզ­մի ճա­նա­պար­հին Ար­ցա­խը այ­սօր աշ­խար­հի փր­կու­թյան հե­նա­րանն է, է­ներ­գա­կիր­նե­րի փո­խադր­ման ճա­նա­պարհ­նե­րը սե­փա­կա­նաշ­նոր­հե­լու եր­թում կուլ տա­լով Ադր­բե­ջա­նը՝ նա կանգ չի առ­նե­լու: Սի­րիա, Լի­բիա, Արևե­լյան Մի­ջերկ­րա­կան, Կով­կաս, հե­տո Ռու­սաս­տան, Եվ­րո­պա, ա­րա­բա­կան եր­կր­ներ: Էր­դո­ղա­նին հի­մա ու այս­տեղ պետք է կանգ­նեց­նել, ԳՈՐ­ԾՈՎ: Բո­լոր կո­չե­րը նա ըն­կա­լում է խրա­խու­սանք ու ի­րեն հա­մա­րում ա­զատ՝ նոր «նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րի» հա­մար: Հաս­կա­նա­լի ու ան­հաս­կա­նա­լի պատ­ճառ­նե­րով այ­սօր լռող կամ լոկ հայ­տա­րա­րու­թյուն­ներ ա­նող եր­կր­նե­րը վա­ղը հա­րա­բեր­վե­լու են նոր Հիտ­լե­րի ու 21-րդ դա­րի ֆա­շիզ­մի հետ: Այ­սօր Ա­հեղ դա­տաս­տա­նի ա­ռաջ են բո­լո­րը: Վա­տի­կա­նից սկ­սած՝ մեծ ու փոքր պե­տու­թյուն­նե­րը, որ ի­րենց հա­մա­րում են մարդ­կայ­նու­թյան ար­ժեք­ներ դա­վա­նող ու կրող, պի­տի ճա­նա­չեն Ար­ցա­խի ան­կա­խու­թյու­նը ու վերջ դնեն պա­տե­րազ­մին: Հա­յերն ու Հա­յաս­տա­նը այն ոս­կորն են, որ միշտ մնա­ցել են Թուր­քիա­յի կո­կոր­դին: Էր­դո­ղանն էլ չի կա­րո­ղա­նա­լու կուլ տալ:


…Աստ­ծո պայ­ծառ եր­կն­քի տակ լա­վա­գույն տղեր­քը կռ­վում են ու հաղ­թա­նա­կը կյան­քով են փո­խան­ցում մեզ՝ ապ­րող­նե­րիս, որ չնա­հան­ջենք, չհու­սա­հատ­վենք, չնվն­վանք, կյան­քում գո­նե մեկ ան­գամ մեր կռի­վը մինչև վերջ կռ­վենք ու հաղ­թա­նա­կը ու­նե­նանք իբրև ան­հեր­քե­լի փաստ: Լա­վա­գույն տղեր­քը ի­րենց կյանքն են տա­լիս, որ Հա­յոց աշ­խար­հում կյան­քը եր­բեք կանգ չառ­նի: Նրանց սգա­լու ու հի­շա­տա­կը պա­հե­լու միակ հնա­րա­վո­րու­թյու­նը նրանց կյան­քի գնով ձեռք բե­րա­ծը պա­հելն ու գո­յա­մար­տը շա­հելն է: Սա ճա­կա­տագ­րա­կան պա­տե­րազմ է: Մենք հաղ­թե­լու ենք մեր բո­լոր բա­րե­կամ­նե­րի հետ, որ այ­սօր մեր կող­քին են: Իսկ նրանք քիչ չեն:
…ՈՒ նրանք, որ այս օ­րե­րին խո­սում են սուբս­տան­տիվ բա­նակ­ցու­թյուն­նե­րից, թող բա­ցեն աչ­քե­րը ու նա­յեն պա­տե­րազ­մի դեմ­քին, թող գոր­ծով նախ խա­ղա­ղու­թյուն հաս­տա­տեն, հե­տո՝ վս­տա­հու­թյուն, հե­տո կա­յուն խա­ղա­ղու­թյուն ու կա­յուն վս­տա­հու­թյուն, ո­րից հե­տո նոր միայն սուբս­տան­տի­վը հի­շեն, ե­թե ի­մաստ ու­նե­նա:


…Հոկ­տեմ­բե­րի 14-ի եր­կար օ­րը՝ Ար­ցա­խի նա­խա­գա­հի ու Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տի տագ­նա­պա­լից ու­ղերձ­նե­րը, Ա­մե­նայն Հա­յոց կա­թո­ղի­կո­սի կո­չը, ՌԴ ԱԳ նա­խա­րա­րի «ան­կեղ­ծու­թյու­նը» լրագ­րող­նե­րի հետ՝ 7 շր­ջան­նե­րի վե­րա­դար­ձի ու խա­ղա­ղա­պահ­նե­րի մա­սին, ԱՄՆ պետ­քար­տու­ղար Մայք Պոմ­պեո­յի զրույ­ցը նախ Թրամ­փի, հե­տո Էր­դո­ղա­նի հետ: Էր­դո­ղա­նի զան­գը Պու­տի­նին: Հայտ­նի ու ան­հայտ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի շղ­թան մղում է եզ­րա­կաց­նե­լու, որ ԱՄՆ-ը Ար­ցա­խի հար­ցում լռու­թյան տա­բուն խախ­տեց՝ ցույց տա­լու, որ Թուր­քիա­յին միայն ին­քը կա­րող է զս­պել, բայց դա Պո­լի­շի­նե­լի գաղտ­նի­քը չէր: Գու­ցե ու­զում էր, որ Պու­տինն էլ հա­մոզ­վի՞ ու ար­գե­լակ­նե­րը հա­նի՞ հար­ցի լուծ­ման ճա­նա­պար­հից: Ի­մա՝ աս­պա­րե­զում մնան մադ­րի­դյան սկզ­բունք­նե­րը, ա­ռանց Լավ­րո­վի պլա­նի: Այ­սինքն՝ ա­մեն ինչ սկս­վե­լու է նո­րից՝ բա­ցա­ռե­լով «Տա­րածք­ներ` խա­ղա­ղու­թյան դի­մա­ցը», քն­նար­կե­լով «Կար­գա­վի­ճակ տա­րածք­նե­րի դի­մա­ցը»: Ե­թե, ի­հար­կե, Թուր­քիան կանգ առ­նի, ու շր­ջան­նե­րից հե­տո Բա­քուն չպա­հան­ջի Ար­ցա­խը: Պատ­րա՞ստ ենք մենք փոխ­զի­ջու­մի: Ի տար­բե­րու­թյուն 1994-ի պա­տե­րազ­մի, ի­րա­վի­ճակ է փոխ­վել: Մեր դեմ հի­մա միայն Ադր­բե­ջա­նը չէ, այլև՝ Թուր­քիան: Կա­րո՞ղ ենք վս­տա­հել նրանց կամ կնք­վե­լիք հա­մա­ձայ­նագ­րի, որ խախ­տում են՝ երբ, որ­տեղ, ինչ­պես ու­զում են:


…Հոկ­տեմ­բե­րի 15-ին մար­տե­րը շա­րու­նակ­վե­ցին, ի­մա՝ հայտ­նի ու ան­հայտ հե­ռա­խո­սա­զան­գե­րը չդար­ձան հրա­դա­դա­րի հիմք: Մեր օ­րա­կար­գում նույն խն­դիր­ներն են.
1. Ռազ­մա­ճա­կա­տում հնա­րա­վո­րինս պա­հել դիր­քե­րը:
2. Շա­րու­նա­կել բա­նակ­ցել բո­լոր եր­կր­նե­րի հետ հա­մա­ժա­մա­նա­կյա՝ հաս­նե­լու Թուր­քիա­յի ու Ադր­բե­ջա­նի դեմ պատ­ժա­մի­ջոց­ներ, ա­հա­բե­կիչ­ներ բու­ծող և ա­հա­բեկ­չու­թյան հո­վա­նա­վոր այդ եր­կր­նե­րին զեն­քի վա­ճառ­քի էմ­բար­գո սահ­մա­նե­լու նպա­տա­կին:
3. Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան մի­ջազ­գա­յին ճա­նա­չու­մը պա­հել օ­րա­կար­գում ու բա­նակ­ցել ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի շր­ջա­նակ­նե­րում՝ բա­ցա­ռե­լով Թուր­քիա­յի հա­մա­նա­խա­գահ դառ­նա­լը: 1993-ից Հա­յաս­տա­նը շր­ջա­փա­կած ու պա­տե­րազ­մի մաս­նա­կից, ա­հա­բե­կիչ եր­կի­րը չի կա­րող միջ­նորդ լի­նել:


Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ

Հ.Գ. Աշ­խար­հի բո­լոր ան­կյուն­նե­րում ապ­րող հա­յե­րը, որ այս օ­րե­րին Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի հետ հա­մե­րաշ­խու­թյան, թուրք-ադր­բե­ջա­նա­կան ագ­րե­սիա­յի ու ա­հա­բեկ­չու­թյան դեմ բո­ղո­քի ցույ­ցեր են ա­նում, հան­գա­նա­կու­թյուն­ներ ու նվի­րատ­վու­թյուն­ներ, ի­րենց բո­լոր ջան­քե­րը պետք է ներդ­նեն մի նպա­տա­կի՝ ՄԵՆՔ ՀԱՂ­ԹԵ­ԼՈՒ ԵՆՔ, հաղ­թա­նա­կը հի­մա պա­տե­րազ­մի դաշ­տում է: ՀԱ­ՄԱ­ՀԱՅ­ԿԱ­ԿԱՆ ՀԱՂ­ԹԱ­ՆԱ­ԿԸ ԱՐ­ՑԱ­ԽԻ ՀԱՆ­ՐԱ­ՊԵ­ՏՈՒ­ԹՅԱՆ ՃԱ­ՆԱ­ՉՈՒՄՆ Է: Մնա­ցա­ծը հո­դա­բաշխ կամ ան­հո­դա­բաշխ խոս­քեր են, մտադ­րու­թյուն­ներ, կո­չեր, ճի­չեր… Մեր ցա­սու­մը մեր ու­ժի ու մեր հզո­րու­թյան հե­նա­րանն է: Մենք հաղ­թե­լու ենք: Աստ­ծո պայ­ծառ եր­կն­քի տակ բաց­վե­լու է մեր Ա­ՌԱ­ՎՈՏ ԼՈՒ­ՍՈՆ, ինչ­պես բաց­վել է միշտ ու հա­վի­տյանս հա­վի­տե­նից: Եվ հե­տայ­սու ՀՀ պե­տա­կան ա­րա­րո­ղա­կար­գի մեջ Ծի­ծեռ­նա­կա­բեր­դի հետ տեղ պի­տի ու­նե­նա Ե­ռաբ­լու­րը: Ողջ լե­րուք:

Դիտվել է՝ 8774

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ