ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Պե­տու­թ­յունն ար­դեն սկ­սել է հոգ­նել

Պե­տու­թ­յունն ար­դեն սկ­սել է հոգ­նել
14.04.2020 | 00:10

Ոչ, ոչ և նո­րից ոչ՝ չեմ ու­զում հի­շեց­նել լա­վա­տե­սի ու հո­ռե­տե­սի ա­նեկ­դո­տը, որ երբ հո­ռե­տեսն ա­սում էր՝ վերջ, սրա­նից վատ չի կա­րող լի­նել, լա­վա­տեսն ա­ռար­կում էր՝ ի­հար­կե կա­րող է ու կլի­նի: Ես չեմ հի­շեց­նում: Կյանքն է հի­շեց­նում: Կո­րո­նա­կյան­քը: Վա­րակ­ված­նե­րի 1000-ն ան­ցանք, մա­հե­րի 10-ն ան­ցանք: Գնում ենք ա­ռաջ: ՈՒ՞ր:

Չին վա­րա­կա­բան Ժոնգ Նան­շա­նը հու­սադ­րում է, որ վա­րակն ամ­բողջ աշ­խար­հում դան­դա­ղել և ոչն­չա­նում է։ Մեկ-եր­կու ամ­սից վի­րու­սը՝ չկա­րո­ղա­նա­լով ա­դապ­տաց­վել՝ կգ­նա ինք­նաոչն­չաց­ման, մա­հա­ցու տե­սակն իս­պառ կվե­րա­նա։ Ա­վե­լի թեթև, մու­տաց­ված տե­սա­կը գու­ցե մնա, բայց չի լի­նի Sars 2-ը՝ ներ­կա տես­քով։ Լիո­վին վե­րաց­մա­նը կն­պաս­տեն գտն­ված դե­ղե­րը:
Երբ Ֆրան­սիա­յի նա­խա­գահ Է­մա­նուել Մակ­րո­նը այ­ցե­լել է վա­րա­կա­բան Դի­դիե Ռաու­լին հի­վան­դա­նո­ցում, նա ա­սել էր, որ Հիդ­րոք­լո­րո­քի­նով (HC) և Ա­զիտ­րո­մի­ցի­նով կա­րո­ղա­ցել է 1047 հի­վան­դից 960-ին բու­ժել 5 օ­րում, 82-ին՝ 10 օ­րում, մա­հա­ցել են 5-ը: Նույն դե­ղերն էր ա­ռա­ջար­կում ԱՄՆ նա­խա­գա­հը:
Ան­ցյալ շա­բաթ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ար­սեն Թո­րո­սյա­նը ըն­դու­նեց. «Մենք չենք կա­րող հա­մա­րել, որ տա­րա­ծու­մը կանգ­նում է և 100 տո­կոս մա­րում է: Ա­ռաջ ե­թե, օ­րի­նակ` մենք ու­նե­նում էինք 50 դեպք, բայց մի աղ­բյու­րից, օ­րի­նակ` մի մեծ ար­տադ­րա­մա­սի ևս 50 աշ­խա­տող, հի­մա ու­նե­նում ենք 16, 20, 30 դեպք, բայց 10 տար­բեր աղ­բյուր­նե­րից կամ 20 աղ­բյուր­նե­րից: Հետևա­բար վի­րու­սի շր­ջա­նա­ռու­թյու­նը որ­պես այդ­պի­սին դուրս է ե­կել վե­րահս­կո­ղու­թյու­նից»: ՈՒ՝ ի՞նչ: Նույ­նը՝ «թես­տա­վո­րել, հաս­տա­տել, մե­կու­սաց­նել շր­ջա­նա­կը, բու­ժել և ար­դեն ա­ռող­ջա­ցած դուրս թող­նել»: ՈՒ ա­վե­լին՝ «Այդ գոր­ծո­ղու­թյու­նը մենք պետք է ա­նենք այն­քան, քա­նի դեռ ուժ ու­նենք: Երբ կլի­նենք ու­ժաս­պառ ազ­գո­վի, երկ­րով մեկ, այն ժա­մա­նակ ո­րոշ գոր­ծո­ղու­թյուն ա­րան­քից կհա­նենք, մե­նակ թես­տա­վո­րումն ու բու­ժու­մը կթող­նենք, մե­կու­սա­ցումն ար­դեն էլ չենք ա­նի, ո­րով­հետև ա­նի­մաստ կլի­նի, տա­րա­ծու­մը շատ-շատ մեծ կլի­նի»: Ար­սեն Թո­րո­սյա­նը գու­ժում է, որ 1-2 տա­րի նախ­կին կյան­քին չենք վե­րա­դառ­նա, վա­րա­կը կա­րող է կրկն­վել ձմ­ռա­նը և գար­նա­նը… Վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը նույն օ­րը ԵԱՏՄ միջ­կա­ռա­վա­րա­կան հե­ռա­վար նիս­տում ա­սում էր՝ կո­րո­նա­վի­րու­սով պայ­մա­նա­վոր­ված ի­րա­վի­ճա­կը Հա­յաս­տա­նում վե­րահ­սկ­վում է, իսկ Ֆեյս­բու­քի ու­ղիղ ե­թե­րում ա­սում էր. «Ե­կել ենք այն եզ­րա­կա­ցու­թյան, որ պետք է ար­տա­կարգ դրու­թյու­նը եր­կա­րաց­վի, ո­րով­հետև դա անհ­րա­ժեշտ է վա­րա­կի տա­րա­ծու­մը կան­խար­գե­լե­լու հա­մար», բայց հա­վե­լում. «Եր­կու­շաբ­թի օր­վա­նից ամ­բող­ջու­թյամբ թույ­լատր­ված կլի­նեն գյու­ղատն­տե­սու­թյուն, ան­տա­ռա­յին տն­տե­սու­թյուն, ձկ­նա­բու­ծու­թյուն գոր­ծու­նեու­թյան տե­սակ­նե­րը, հան­քար­դյու­նա­բե­րու­թյուն և բաց հան­քե­րի շա­հա­գոր­ծում, է­լեկտ­րա­կա­նու­թյուն, գազ, գո­լոր­շի և լա­վո­րակ օդ ո­լոր­տի գոր­ծու­նեու­թյու­նը, ջրա­մա­տա­կա­րա­րում, թա­փոն­նե­րի կա­ռա­վա­րում և վե­րամ­շա­կում, կո­յու­ղի, փո­խադ­րում­ներ և պա­հես­տա­յին տն­տե­սու­թյուն­ներ, ֆի­նան­սա­կան և ա­պա­հո­վագ­րա­կան գոր­ծու­նեու­թյուն, ա­ռող­ջա­պա­հու­թյան և բնակ­չու­թյան սո­ցիա­լա­կան ա­պա­հով­ման ո­լոր­տը և օ­տա­րերկ­րյա կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի գոր­ծու­նեու­թյու­նը»: Հան­րա­յին տրանս­պոր­տի աշ­խա­տան­քը կար­գել­վի, թույ­լատր­վե­լու է տաք­սի­նե­րի գոր­ծու­նեու­թյու­նը: Ար­գել­վում է նույ­նիսկ ապ­րի­լի 24-ի, մա­յի­սի 8-9-ի մի­ջո­ցա­ռում­նե­րին քա­ղա­քա­ցի­նե­րի մաս­նակ­ցու­թյու­նը: Ով ու­մից տե­ղյակ չէ՝ նա­խա­րա՞­րը վար­չա­պե­տից, թե՞ վար­չա­պե­տը նա­խա­րա­րից: Եվ­րա­սիա­կան միջ­կա­ռա­վա­րա­կան խոր­հր­դի նույն նիս­տում Նի­կոլ Փա­շի­նյա­նը ա­սում էր. «Մենք 50 մլն դո­լար ենք հատ­կաց­րել բնակ­չու­թյան ա­ռա­վել խո­ցե­լի խա­վե­րի կա­րիք­նե­րի հա­մար, նույն­քան էլ՝ մաս­նա­վոր հատ­վա­ծին ա­ջակ­ցու­թյան հա­մար: ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նը նաև մի­ջոց­ներ է ձեռ­նար­կում տն­տե­սու­թյան խթան­ման և ճգ­նա­ժա­մա­յին ծանր երևույթ­նե­րի հաղ­թա­հար­ման ուղ­ղու­թյամբ, ո­րոնց ա­ռա­ջա­ցումն ար­դեն ոչ ոք կաս­կա­ծի տակ չի դնում: Ա­յո, դժ­բախ­տա­բար, մենք գտն­վում ենք ան­մի­ջա­պես ռե­ցե­սիա­յի շե­մին։ Ըստ ա­մե­նայ­նի, դա այլևս ան­խու­սա­փե­լի է։ Ա­վե­լին, ոչ ոք չգի­տի, թե ինչ­պի­սին կլի­նի այդ ճգ­նա­ժա­մի սցե­նա­րը։ Որ­քա՞ն կտևի պան­դե­միան: Ա­պա­գա­յում կու­նե­նա՞ ռե­ցի­դիվ: Որ­քա՞ն խոր կլի­նի ճգ­նա­ժա­մը, և ինչ­պի­սի՞ն կլի­նի հա­մաշ­խար­հա­յին տն­տե­սու­թյան վարքն այդ պայ­ման­նե­րում»:
Այս հար­ցում Նի­կոլ Փա­շի­նյա­նը ճիշտ է՝ ԱՄՀ-ի կան­խա­տե­սում­նե­րով՝ հա­մա­ճա­րա­կը հան­գեց­րել է հա­մաշ­խար­հա­յին տն­տե­սա­կան ճգ­նա­ժա­մի: ԱՄՀ գոր­ծա­դիր տնօ­րեն Կրիս­տա­լի­նա Գեոր­գիևա­յի խոս­քով` նույ­նիսկ լա­վա­գույն սցե­նա­րի դեպ­քում հնա­րա­վոր կլի­նի տն­տե­սու­թյան վե­րա­կանգ­նում ակն­կա­լել 2021-ին: ԱՄՆ-ում մա­յի­սի սկզ­բին գոր­ծազր­կու­թյան մա­կար­դա­կը կա­րող է հաս­նել 15 %-ի: ՄԱԿ-ի կան­խա­տե­սում­նե­րով՝՝ երկ­րորդ ե­ռամ­սյա­կում 195 մլն աշ­խա­տա­տե­ղի կո­րուստ կար­ձա­նագր­վի: Մե­կու­սաց­ման պատ­ճա­ռով կտու­ժի հա­մաշ­խար­հա­յին աշ­խա­տու­ժի 81 %-ը՝ 2,7 մլրդ մարդ: Oxfam-ի գնա­հատ­մամբ՝ կես մի­լիարդ մարդ կո­րո­նա­վի­րու­սի տն­տե­սա­կան հետևանք­նե­րի պատ­ճա­ռով աղ­քա­տու­թյան մեջ կհայ­տն­վի: Հա­ջորդ 2 տա­րի­նե­րին COVID-19-ի կո­րո­նա­վի­րու­սի պան­դե­միա­յի պատ­ճա­ռով հա­մաշ­խար­հա­յին տն­տե­սու­թյա­նը հասց­ված վնա­սը կկազ­մի 5 տրի­լիոն դո­լար՝ գրում է Bloomberg-ը: Եվ­րա­գո­տու նա­խա­րար­նե­րի ֆի­նան­սա­կան խոր­հուր­դը հա­մա­ձայ­նեց­րել է ԵՄ տն­տե­սու­թյան ա­ջակ­ցու­թյան 500 մի­լիարդ եվ­րո­յի ծրա­գի­րը: ՄԱԿ-ի կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րի շր­ջա­նա­կում հու­մա­նի­տար ա­ջակ­ցու­թյան ծրա­գի­րը հա­վա­քել է 396,5 մլն դո­լար՝ հայտ­նել է ՄԱԿ-ի գլ­խա­վոր քար­տու­ղար Ան­տո­նիո Գու­տե­րե­շը՝ ԱԽ փակ նիս­տում, ապ­րի­լի 10-ին: Ըստ Հա­մաշ­խար­հա­յին բան­կի Եվ­րո­պա­յի և Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի տա­րա­ծաշր­ջա­նի զե­կույ­ցի՝ 2020-ին, հա­մա­վա­րա­կի պատ­ճա­ռով, տա­րա­ծաշր­ջա­նում ա­ճի ան­կու­մը կլի­նի -4,4 և -2,8 %-ի միջև, մինչ վե­րա­կանգ­նու­մը 2021-ին՝ շնոր­հիվ տն­տե­սա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան մի­ջո­ցա­ռում­նե­րի, ապ­րանք­նե­րի գնե­րի աս­տի­ճա­նա­բար վե­րա­կան­գն­ման և առևտրի: Հա­յաս­տա­նի տն­տե­սա­կան ա­ճը, լա­վա­տե­սա­կան սցե­նա­րով՝ 1,7 % է: Fitch վար­կան­շա­յին գոր­ծա­կա­լու­թյու­նը վե­րա­նա­յել է ՀՀ կա­ռա­վա­րու­թյան ար­տար­ժույ­թով, ազ­գա­յին ար­ժույ­թով եր­կա­րա­ժամ­կետ պար­տա­վո­րու­թյուն­նե­րի թո­ղարկ­ման սու­վե­րեն վար­կա­նիշ­նե­րը՝ պահ­պա­նե­լով «BB-» մա­կար­դա­կի վրա, «դրա­կա­նը» փո­խա­րի­նե­լով «բա­ցա­սա­կան» հե­ռան­կա­րով։ Կո­րո­նա­վի­րու­սը բա­ցա­սա­կան է ազ­դում Հա­յաս­տա­նի տն­տե­սու­թյան վրա՝ հաշ­վի առ­նե­լով կա­խու­մը ներ­մու­ծու­մից, ՌԴ տն­տե­սու­թյու­նից (մաս­նա­վոր փո­խան­ցում­նե­րի, առևտրի ու ներդ­րում­նե­րի ա­ռում­նե­րով) և զբո­սաշր­ջու­թյու­նից։ Ըստ Fitch-ի՝ Հա­յաս­տա­նը բախ­վե­լու է պե­տա­կան պարտ­քի ա­ճի։ ՀՀ-ի ՀՆԱ-ի ա­ճը նվա­զե­լու է 2019-ի 7,6 %-ից մինչև 0,5 %։ ՀՆԱ-ի ա­ճը կվե­րա­կան­գն­վի 2021-ին՝ մինչև 5,5 %։ Ընդ­հա­նուր պե­տա­կան պարտ­քը 2020-ին 53,6 %-ից կա­ճի 59,2 %, իսկ 2021-ին կիջ­նի 56 %:
Հե­տաքր­քիր է, իսկ ո՞վ է Հա­յաս­տա­նին պարտք տա­լու: ԵՄ-ն ար­դեն Հա­յաս­տա­նին 51 մի­լիոն եվ­րո է հատ­կաց­րել, Արևե­լյան գոր­ծըն­կե­րու­թյան ծրագ­րով՝ ևս 140 մի­լիոն եվ­րո, Եվ­րա­հանձ­նա­ժո­ղո­վը՝ 92 մի­լիոն եվ­րո, ԵՄ Վի­շեգ­րա­դյան քա­ռյա­կը՝ 250000 եվ­րո, Հա­մաշ­խար­հա­յին բան­կը՝ 3 մի­լիոն դո­լար, ԱՄՆ-ը՝ 1,1 մի­լիոն դո­լար, ԱՄՀ-ը` 280 մլն դո­լար… Ճիշտ է՝ այս գու­մար­նե­րը հիմ­նա­կա­նում ա­ռող­ջա­պա­հա­կան խն­դիր­նե­րի հա­մար են, բայց տն­տե­սա­կան հետևանք­նե­րը ոչ պա­կաս կարևոր են: ՈՒ այս պատ­կերն ու­նե­նա­լով՝ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը ԵԱՏՄ միջ­կա­ռա­վա­րա­կան խոր­հր­դի նիս­տում դեռ ու­զում էր, որ ԵԱՏՄ-ն ա­պա­ցու­ցի կեն­սու­նա­կու­թյու­նը: Այն ԵԱՏՄ-ն, ո­րի տի­րոջ գլ­խա­վոր քա­ղա­քա­կան զեն­քը՝ «Գազպ­րո­մը», Հա­յաս­տա­նից պա­հան­ջում է գա­զի գնի բարձ­րա­ցում: Իս­կա­պես՝ խրախ­ճանք ժան­տախ­տի ժա­մին: Գա­զա­յին խրախ­ճանք՝ է­ներ­գա­կիր­նե­րի գնանկ­ման մեջ: Եվ՝ հայ-ռու­սա­կան «փայ­լուն հա­րա­բե­րու­թյուն­նե­րի»: Պար­զա­պես հա­մե­մա­տեք՝ ի՞նչ է ար­վում ԵՄ-ում ու ի՞նչ է ար­վում ԵԱՏՄ-ում՝ տն­տե­սու­թյու­նը ճգ­նա­ժա­մից դուրս բե­րե­լու հա­մար: Հաշ­վի ա­ռեք ԵՄ-ում, հատ­կա­պես Ի­տա­լիա­յում, Իս­պա­նիա­յում, Ֆրան­սիա­յում մա­հե­րի հա­մա­թի­վը, և՝ այ­նուա­մե­նայ­նիվ, հա­մա­տեղ աշ­խա­տե­լու ու­նա­կու­թյու­նը: Հնա­րա­վոր հա­մա­րու՞մ եք, որ ԵՄ որևէ երկ­րից Գեր­մա­նիան կամ Ֆրան­սիան պա­հան­ջեին գա­զի սա­կագ­նի բարձ­րա­ցում այս պայ­ման­նե­րում, ե­թե լի­նեին գա­զա­մա­տա­կա­րար: Եվ­րո­պա­կան և եվ­րա­սիա­կան ար­ժեք­նե­րի տար­բե­րու­թյու­նը ակն­հայտ է դարձ­նում կո­րո­նա­վա­րա­կի հա­յե­լին: Ինք­ներդ ո­րո­շեք՝ որ­քա­նո՞վ էր ճիշտ ԵՄ-ին 2013-ին մեր­ժե­լու ու ՄՄ (մաք­սա­յին միու­թյուն), ա­պա՝ ԵԱՏՄ մտ­նե­լու մեր ընտ­րու­թյու­նը՝ հա­նուն է­ժան գա­զի: Որ­քա­նո՞վ է ճիշտ գա­զի բնա­կան մե­նաշ­նոր­հը ՌԴ-ին ըն­ծա­յե­լը, երբ կողք­նե­րիս Ի­րանն է, ո­րի գա­զը ինք­նա­բե­րա­բար է­ժան է, թե­կուզ այն պատ­ճա­ռով, որ Ի­րա­նը մեր հարևանն է: Գա­լու՞ է սխալ­նե­րի ուղղ­ման ժա­մա­նա­կը: Ակն­հայ­տո­րեն՝ ոչ հի­մա, քա­նի դեռ փոխ­վար­չա­պետ Մհեր Գրի­գո­րյա­նը նա­մակ է գրում ու մար­տի 31-ից պա­տաս­խան չի ստա­նում Միլ­լե­րից, իսկ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը փոր­ձում է հար­ցը Պու­տի­նի հետ լու­ծել: Հի­մա գա­զի գի­նը եվ­րո­պա­կան եր­կր­նե­րում նվա­զա­գույնն է` 2005-ից սկ­սած: Հայ­կա­կան կող­մը, հաշ­վի առ­նե­լով հա­մաշ­խար­հա­յին շու­կա­յի մի­տում­նե­րը, դի­մում է գա­զի մե­ծա­ծախ գի­նը (Վրաս­տան-Հա­յաս­տան սահ­մա­նին՝ 2019-ի հուն­վա­րի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյամբ՝ 165 ԱՄՆ դո­լար՝ 1000 խմ-ի դի­մաց) նվա­զեց­նե­լու բա­նակ­ցու­թյուն­նե­րի ա­ռա­ջար­կով, «Գազպ­րո­մի» դուստ­րը պա­տաս­խան հայտ է ներ­կա­յաց­նում հու­լի­սի 1-ից բարձ­րաց­նե­լու սա­կա­գի­նը սպա­ռող­նե­րի հա­մար: Ստաց­վում է՝ Եվ­րո­պա­յում ֆի­նան­սա­կան կո­րուստ­նե­րը Միլ­լերն ու­զում է փոխ­հա­տու­ցել Հա­յաս­տա­նու՞մ՝ այդ­քան սպա­ռո­ղու­նա՞կ է հայ­կա­կան շու­կան: Թե՞ քա­ղա­քա­կան խն­դիր է լու­ծում Պու­տի­նը: ՈՒ սա միակ սկան­դա­լը չէ: Հայ­կա­կան «Յու­քոմ» ըն­կե­րու­թյան ղե­կա­վա­րու­թյու­նը և աշ­խա­տա­կից­նե­րի մեծ մա­սը հրա­ժա­րա­կա­նի դի­մում են ներ­կա­յաց­րել: Ձմ­ռանն ըն­կե­րու­թյու­նը դի­մել էր ՏՄՊՊՀ ռու­սա­կան «Բի­լայ­նի» հայ­կա­կան դուստր ըն­կե­րու­թյու­նը գնե­լու հա­մար, բայց փաս­տա­ցի՝ «Բի­լայնն» է գնում «Յու­քո­մը» ու «Բի­լայ­նի» գլ­խա­վոր տնօ­րեն Անդ­րեյ Պյա­տա­խի­նը կա­րող է դառ­նալ… «Յու­քո­մի» ղե­կա­վար: Հա­ղոր­դակ­ցու­թյան շու­կա­յում «Յու­քո­մը» միակ հայ­կա­կան ըն­կե­րու­թյունն է, մյուս եր­կու­սը՝ «Բի­լայ­նը» ու ՄՏՍ-ը, ռու­սա­կան են: Կա եր­րորդ սկան­դալն էլ՝ ա­վիա­ցիա­յի ո­լոր­տում: Մի­ջազ­գա­յին կար­գա­վո­րող մար­մի­նը հայ­կա­կան 2 ա­վիաըն­կե­րու­թյուն­նե­րի ար­գե­լել է Եվ­րո­պա թռ­չել: Ա­ռա­ջին հա­յաց­քից՝ եվ­րո­պա­կան սկան­դալ է, բայց ե­թե ճիշտ են մա­մու­լի տե­ղե­կու­թյուն­նե­րը, հայ­կա­կան ա­վիաըն­կե­րու­թյուն­նե­րը չվեր­թեր են ի­րա­կա­նաց­րել աֆ­րի­կյան եր­կր­ներ՝ Պու­տի­նի ըն­կե­րոջ ըն­կե­րու­թյան պատ­վե­րով զենք տե­ղա­փո­խե­լով: Ստաց­վում է՝ հա­մա­ժա­մա­նա­կյա՝ գա­զա­յին, ա­վիա­ցիոն ու կո­մու­նի­կա­ցիոն ո­լորտ­նե­րում Ռու­սաս­տա­նը հաս­տա­տում է ինք­նիշ­խա­նու­թյու­նը Հա­յաս­տա­նում: ՈՒ դա է այն «ա­ջակ­ցու­թյու­նը», ո­րին ըն­դու­նակ է ռազ­մա­վա­րա­կան դաշ­նա­կի­ցը կո­րո­նա­վա­րա­կի տն­տե­սա­կան հետևանք­նե­րը հաղ­թա­հա­րե­լու հա­մար: Հա, մեկ էլ՝ Գյում­րու 102-րդ ռազ­մա­բա­զա­յի հա­մար ու­ղարկ­ված կեն­սա­բա­նա­կան ռազ­մա­կան լա­բո­րա­տո­րիան:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ ընդ­հան­րա­պես՝ Զատ­կի տո­նե­րին քա­ղա­քա­ցի­նե­րի փո­ղո­ցա­յին ու գնում­նե­րի ակ­տի­վու­թյու­նը վկա­յում է, որ կո­րո­նա­վի­րու­սի 1000-ը եզ­րա­գի­ծը չէ, մենք 2000-ն էլ անց­նե­լու ենք՝ ար­տա­կարգ դրու­թյու­նը եր­կա­րաց­նե­լը քիչ է, պետք է վե­րահս­կել կա­տա­րու­մը: Բժիշկ­նե­րը չեն դի­մա­նա: Եվ ակն­հայտ է, որ ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մա­կար­գը կամ չի տի­րա­պե­տում ոչ միայն վի­ճա­կին, այլև վի­ճա­կագ­րու­թյա­նը, կամ թաքց­նում է թվե­րը: Ա­ռա­վել հա­վա­նա­կան է ա­ռա­ջի­նը՝ դիա­հերձ­ման բա­ցա­կա­յու­թյամբ լի­նում են չախ­տո­րոշ­ված և չհաշ­վառ­ված մա­հեր՝ մեկ, երկ­րորդ՝ երբ չկա բա­վա­րար թես­տա­վո­րում, չկա վա­րա­կա­կիր­նե­րի ի­րա­կան թիվ: Ստեղծ­վում է տպա­վո­րու­թյուն, որ հա­զա­րա­վոր թես­տեր են գն­վում, բայց հա­մար­ժեք թվով հնա­րա­վոր վա­րա­կա­կիր­ներ չեն թես­տա­վոր­վում: Կամ լա­բո­րա­տոր հնա­րա­վո­րու­թյուն­ներն են ան­բա­վա­րար, կամ թես­տա­վոր­վում է ճիշտ այն­քան մարդ, որ­քան բու­ժե­լու հնա­րա­վո­րու­թյուն ու­նեն հի­վան­դա­նոց­նե­րը՝ ան­կախ ան­վե­րահս­կե­լի դար­ձած վա­րա­կա­կիր­նե­րի թվից: Սա հենց այն դեպքն է, որ վի­ճակն ան­կա­ռա­վա­րե­լի է դարձ­նում: Եվ եր­րորդ՝ քա­ղա­քա­ցիա­կան գի­տակ­ցու­թյուն չկա, որ տա­նը նս­տե­լը հա­մար­ժեք է ողջ մնա­լուն: Պետք է փո­խել խն­դի­րը՝ խու­ճապ չտա­րա­ծե­լը մեր դեպ­քում հա­վա­սար­վել է թեթևամ­տու­թյուն տա­րա­ծե­լուն: ՀՀ ոս­տի­կան­նե­րը բա­ցա­հայ­տո­րեն քիչ են ՀՀ հպարտ քա­ղա­քա­ցի­նե­րին պար­տադ­րե­լու ի­րենց կյան­քին սպառ­նա­ցող ան­մի­ջա­կան վտան­գին հա­րիր վար­քա­գիծ դրսևո­րե­լու պե­տու­թյան պա­հան­ջը: Իսկ պե­տու­թյունն ար­դեն սկ­սել է հոգ­նել: Ողջ լե­րուք:

Դիտվել է՝ 5343

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ