Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Ֆրանսիան շարունակում է ահաբեկչության դեմ պայքարը Սիրիայում

Ֆրանսիան շարունակում է ահաբեկչության դեմ պայքարը Սիրիայում
24.12.2018 | 14:34

Դեկտեմբերի 20-ին Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարար Նատալի Լուազեն CNEWS հեռուստաալիքին հարցազրույցում ասաց, որ Փարիզը կշարունակի ահաբեկչության դեմ պայքարը Սիրիայում ԱՄՆ զորքերի դուրսբերման դեպքում: Նման հայտարարություն արեց և Ֆրանսիայի ՊՆ նախարարը: «Առայժմ մենք, իհարկե, կմնանք Սիրիայում՚` պատասխանեց Նատալի Լուազոն հարցին` ի՞նչ է անելու Ֆրանսիան Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո, որ ԱՄՆ-ը հաղթել է ահաբեկչական խմբավորումներին Սիրիայում, ուրեմն ԱՄՆ զորախումբը պետք է հեռանա: Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարարը համաձայն չէ ԱՄՆ նախագահի հետ: «Ահաբեկչության դեմ պայքարը ավարտված չէ՚` ասել է Նատալի Լուազոն ու հիշեցրել Ստրասբուրգի ահաբեկչությունը, որի ժամանակ 5 մարդ զոհվեց:

Միջազգային կոալիցիան «իրոք լուրջ առաջընթաց ունի ահաբեկչության դեմ պայքարում Սիրիայում, բայց պայքարը շարունակվում է ու մենք պիտի պայքարենք՚` ասել է նախարարը:
Ֆրանսիայի ՊՆ նախարար Ֆլորանս Պառլին նույն օրը Թվիթերում գրել է. «ԻՊ-ը թուլացած է, ինչպես երբեք, կորցրել է տարածքի 90%-ը, բայց խմբավորումը դեռ երկրի երեսից ջնջված չէ, արմատները ոչնչացված չեն: Պետք է վերջնական ռազմական հաղթանակ այդ ահաբեկչական կազմակերպության վերջին օջախների դեմ՚:
ԱՄՆ-ը Սիրիայում միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի հիմնական գործող ուժն է: Կոալիցիայում, որ ստեղծվել է 2014-ին, Փարիզում, 60 երկրներ են:
RFI


Հ.Գ. Չադում գտնվող` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «խոր ափսոսանք» է հայտնել Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու ԱՄՆ-ի նախագահի որոշման կապակցությամբ: «Դաշնակից լինելը նշանակում է պայքարել ուսի-ուսի, սա ամենագլխավորն է երկրների ու զինված ուժերի ղեկավարների համար» ,- «Ֆրանս Պրես»-ի փոխանցմամբ ասել է Մակրոնը, ընդգծելով որ «բոլոր դաշնակիցները պետք է հուսալի լինեն»: ԱՄՆ նախագահի որոշումը, փաստացի, ավելի շատ պոպուլիստական է` նա հայտարարում է ԱՄՆ զորքերի տունդարձի մասին, մինչդեռ իրականում ԱՄՆ զորքն ու սպառազինությունը վերատեղակայվում է Իրաքում ու այնտեղ ստեղծվում են հարվածային ջոկատներ` անհրաժեշտության պահին Սիրիա մտնելու համար: Ու դա մեծ անակնկալ չէ ոչ Էրդողանի, ոչ Պուտինի համար: Ոչ էլ Ռուհանիի` պարզապես Իրանի վրա հնարավոր հարվածի պլացդարմը Սիրիայից Իրաք է տեղափոխվում: Իրաքի կառավարության դիրքորոշու՞մը: Վստահաբար` ոչ կողմ են, ոչ` դեմ, ընդունում են իրավիճակը պրագմատիզմով: Մերձավոր Արևելքում ամեն ինչ շարունակվում է` ինչպես առաջ, ու դա ապացուցեցին Էրդողանն ու Նետանյահուն: Թուրքիայի նախագահ Իսրայելին մեղադրել է պաղեստինցիների նկատմամբ պետական ահաբեկչության քաղաքականություն վարելու մեջ: «Որպես Թուրքիայի նախագահ՝ ես ճնշվածների ձայնն եմ և ձեռնարկում եմ բոլոր քայլերը ճնշվածներին օգնություն ցույց տալու համար, իսկ իսրայելական կառավարության ղեկավարը ճնշողների ձայնն է, նա չարիք է սերմանում՝ պետական ահաբեկչությամբ զբաղվելով»` հայտարարել է Էրդողանը Ստամբուլում հանրահավաքի ժամանակ: Նրա խոսքով՝ Իսրայելը պետք է «պատասխան տա չարագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների, արյունահեղության և ավերածությունների համար»: Ուրբաթ չորս պաղեստինցի է զոհվել իսրայելցի զինվորականների հետ բախումների հետևանքով Գազայի հատվածի սահմանի երկարությամբ: Հրազենային վնասվածք էր ստացել 40 պաղեստինցի, այդ թվում՝ երկու լրագրող: Նետանյահուն ճիշտ կաներ պատասխանից բացի Էրդողանին հայելի նվիրեր, որ տեսնի` ո՞վ է պատասխանատու «մարդկության դեմ հանցագործությունների, արյունահեղության և ավերածությունների համար»` անցյալում` հայերի, հիմա` քրդերի դեմ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2501

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ