Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ. Ի՞նչ կարիք կա Զառային հեռացնելու փաստով հերոսանալ

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ. Ի՞նչ կարիք կա Զառային հեռացնելու փաստով հերոսանալ
03.10.2013 | 15:37

Ճաշից հետո այս ի՜նչ մանանեխներ են բաժանվում` մատաղի տեսքով:: Ի՞նչ իմաստ ունի «գոսպոժա Զառչկային» ԵԽԽՎ-ի պատվիրակության կազմից հանել, երբ նա արդեն իր գործն արել է: Օհո՜, ներեցեք, տհասությանս և «տեսությանը» չտիրապետլուս համար. -Մավրն իր գործն արել է, մավրը լարող է հեռանալ, այո՞: Չէ` մավրուհին: Չէ` Զարուհին: Ընդդիմադիր: ՈՒմո՞վ: Ո՞Ւմ դեմ: Հանուն ո՞ւմ: Իսկ ինչո՞ւ Դավիթ Հարությունյանին չհանել պատվիրակության կազմից` ձայնի իրավունք չունեցողին ձայն տալու համար: Ի դեպ, ի՞նչ գործ ուներ Զարուհին այդ պատվիրակության կազմում: Ի վերջո, իրողությունն այն է, որ պետք է ռոտացիա լիներ, ինչո՞ւ չի եղել: Ինչո՞ւ չի պահպանվել օրենքի տառը: Որովհետև մավրը դեռ իր գործը չէ՞ր արել: Հետո էլ` ի՞նչ կարիք կա Զառային հեռացնելու փաստով հերոսանալ: Ինչպես ասված է՝ մի կեղտը մի լվացեք մյուսով: ՈՒնկնդիր չեք: Մեղքը ձեր վիզը:

Դիտվել է՝ 1937

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ