ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Գերմանիայում հարձակվել են Իրանի դեսպանատան վրա

Գերմանիայում հարձակվել են Իրանի դեսպանատան վրա
29.11.2012 | 11:17

Գերմանիայի մայրաքաղաքում երեկ երեկոյան անհայտ անձինք գրոհել են Իրանի դեսպանատունը։ Ինչպես հաղորդում են իրավապահ մարմինները, շուրջ 30 մարդ ներխուժել է դեսպանատան տարածք՝ իջեցնելով Իրանի պետական դրոշներն ու շենքի ուղղությամբ նետելով ներկերով լի տարաներ։ Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել 10 իրավախախտների։ Նրանց գործողությունների շարժառիթների մասին առայժմ չի հաղորդվում։
Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեն դատապարտել է հարձակումը։ «Մենք կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Իրանի և այլ երկրների դեսպանատները պահպանելու համար»,- հայտարարել է արտգործնախարարը։

Դիտվել է՝ 1205

Մեկնաբանություններ