Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Մի տնից են, մի հալից չեն

Մի տնից են, մի հալից չեն
29.06.2012 | 01:48

Արևմտյան ու ռուսական վեկտորների պայքարը ՀԱԿ-ում նոր փուլ է թևակոխել: Ինչպես ասում են, սուրբ տեղը դատարկ չի մնում. ՀԱԿ-ից Արամ Զ. Սարգսյանի, Հովհաննես Հովհաննիսյանի հեռանալուց հետո, որքան էլ պարադոքսալ է, սրվել են անհամաձայնությունները Դավիթ Շահնազարյան-Լևոն Տեր-Պետրոսյան տանդեմում ոչ միայն արևմտյան ու հյուսիսային վեկտորների, այլև ներ-ՀԱԿ-ական խնդիրների շուրջ:
Ըստ ՀԱԿ-ի աղբյուրների` նրանց միջև «անհասկացողության պատ» է առաջացել ՀԱԿ-ի համամասնական ցուցակի առնչությամբ: Դավիթ Շահնազարյանն անհամաձայնություն է հայտնել Գագիկ Ջհանգիրյանի և Սարիբեկ Սուքիասյանի զբաղեցրած տեղերի առնչությամբ, ինչն էլ ՀԱԿ-ում Տեր-Պետրոսյանը հրապարակայնացրել է:
Այս փաստը ոմանց կասկածի տեղիք է տվել, թե Տեր-Պետրոսյանը մտածված է դա արել, որ ցույց տա, թե իր հարազատ մարդկանց անգամ ինքը «մերժում»-նեղացնում է ցուցակի «հաշվով», այնպես որ մնացածները ձեն հանելու տեղ չունեն:
Բոլոր դեպքերում, տևական ժամանակ է, ինչ Դավիթ Շահնազարյանը, այսպես ասած, ՀԱԿ-ից «մեկուսացած» կյանք է վարում:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3572

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ