Ռուսաստանը պահանջարկված է իբրև միջնորդ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հաղթահարման գործում. այս կարծիքին է ԱՊՀ երկրների հետ հարաբերություններում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կոնստանտին Կոսաչյովը: Մայիսի 31-ին Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը նա հայտարարել է, որ Ռուասաստանը սեփական շահեր չունի, որոնք կկանխորորոշեին հատուկ մոտեցում կամ հատուկ հակում կոնֆլիկտի լուծման որևէ տարբերակին: Կոսաչյովը կրկնել է բազմիցս բարձրաձայնված տարբերակը, որ Ռուսաստանի համար ընդունելի է այն լուծումը, որի հետ կհամաձայնեն երկու կողմերն էլ: «Դրան մենք նպաստել և շարունակելու ենք նպաստել հետագայում էլ: Դա դինամիկ զարգացող գործընթաց է, և զարգացումը բացասական չէ: Հույս ունենանք, որ առաջընթացը չի ստիպի իրեն երկար սպասել», ասել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ