ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Արմեն Աշոտյան. Պուտինի ավելի լավ առաջարկի մերժման հիմքում ընկած էր Փաշինյանի՝ Արևմուտքում աջակցություն փնտրելու փորձը

Արմեն Աշոտյան. Պուտինի ավելի լավ առաջարկի մերժման հիմքում ընկած էր Փաշինյանի՝ Արևմուտքում աջակցություն փնտրելու փորձը
16.12.2020 | 16:11

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքում գրել է.

«Խայտառակ կապիտուլյացիայի հետ կապված օդում կախված մնացած բազմաթիվ հարցերից մեկը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից բարձրաձայնված փաստն է, որ Հայաստանի դավադիր ղեկավարությունը մերժել է հոկտեմբերի 19-ին արված շատ ավելի արժանապատիվ համաձայնագրի առաջարկը։ Դավադիր անբարոյականի բարբաջանքը, որ եթե գնար այդ քայլի, դավաճան կորակվեր, իհարկե, որեւէ քննադատությանը չի դիմանում։ Ասեմ ձեզ այն, ինչ այս հարցի կապակցությամբ ինձ պատմեցին իմ քաջատեղյակ միջազգային գործընկերները։ (Տեղեկությունը հրապարակում եմ իրենց իմացությամբ, առանց աղբյուրը բացահայտելու)։
Վլադիմիր Պուտինի ավելի լավ առաջարկության մերժման հիմքում ընկած էր Հայաստանի վարչապետի կողմից Արեւմուտքում աջակցություն փնտրելու փորձը։


Հոկտեմբերի 17-ին ֆրանսիական կողմի միջնորդությամբ հայտարարված հրադադարի խախտումից հետո սրանք ինտենսիվ կապերի մեջ են մտել ամերիկյան որոշ շրջանակների հետ, նրանց միջոցով հրադադար հաստատելու եւ կարգավորման դափնիները ոչ թե Ռուսաստանին, այլ ԱՄՆ-ին փոխանցելու համար՝ խիստ տեսանելի հեռահար նպատակներով։ Ամերիկյան զինադարարը հայտարարվեց հոկտեմբերի 25-ին եւ նույնպես արագ խախտվեց։ Հենց հոկտեմբերի վերջ տեղի են ունեցել նաեւ պաշտոնական հեռախոսազրույցներ Մայք Պոմպեոյի (հոկտեմբերի 27) եւ Ռոբերտ Օբրայենի (հոկտեմբերի 29) հետ։ Այս ամենն ավարտվեց նոյեմբերի 9-ին առավել խայտառակ հայտարարությամբ, հսկայական տարածքային կորուստներով եւ լրացուցիչ առնվազն 2 500 նոր զոհերով։
Ահա այսպիսի արկածախնդիր խաղեր է տվել դավադիր ստահակը մեր երեխաների եւ հայրենիքի հաշվին»։

Դիտվել է՝ 2537

Մեկնաբանություններ