ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Որքան քիչ կամ շեղող ինֆորմացիա տաս հակառակորդին, այնքան մեծ կլինեն հաղթանակի քո շանսերը

Որքան քիչ կամ շեղող ինֆորմացիա տաս հակառակորդին, այնքան մեծ կլինեն հաղթանակի քո շանսերը
25.08.2024 | 14:32

Ռուս-ուկրաինական պատերազմում Ուկրաինան Կուրսկի գործողությամբ ցույց տվեց, թե ինչպիսին չպետք է լինեն հակամարտող կողմի սահմանային բնակավայրերը։

Ուկրաինական կողմի ձեռքի տակ են հայտնվել բազմաթիվ փաստաթղթեր, որոնք, թերևս, գաղտնի ինֆորմացիա են պարունակում։ Այդ փաստաթղթերը վերաբերում են ինչպես զորակոչին, զինտեխնիկայի մատակարարմանը, ներքին շրջաբերականներին, այնպես էլ ֆինանսատնտեսական ոլորտին։ Սրանք, թերևս, լավագույն ցուցիչ կարող են լինել ուկրաիանական կողմի համար, որպեսզի վերլուծեն իրավիճակը իրենց հետագա գործողությունների համար։

Հակամարտող կողմերի սահմանային բնակավայրերը չպետք է ծանրաբեռնված լինեն ադմինիստրացիոն, կառավարող, կազմակերպող կառույցներով։ Նույնիսկ բանկերի աշխատանքներն այդ տարածքներում պետք է ժամանակավորապես դադարեցնել կամ սահմանափակումներ մտցնել։ Պատերազմի ժամանակ չպետք է պլանավորես միայն պաշտպանությունը կամ հարձակումը, այլ նաև նահանջը պետք է գրագետ և ճիշտ պլանավորես և կազմակերպես։ Ճիշտ և գրագետ նահանջը կարող է նահանջող կողմին հետո թույլ տալ կորցրածը ոչ միայն հետ բերել, այլ նաև առաջ գնալ։

Պատերազմները վերլուծությունների վրա են հիմնված, որքան քիչ կամ շեղող ինֆորմացիա տաս հակառակորդին վերլուծելու համար, այնքան մեծ են քո հաղթանակի շանսերը վերջնարդյունքում։

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 4952

Մեկնաբանություններ