ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Երկրում օրինական անտերխանա է

Երկրում օրինական անտերխանա է
18.07.2024 | 11:43

ՈՒրեմն, էն, ինչն էսօր տեղի է ունենում հայաստանյան իրականությունում, համաշխարհային քաղաքականության ու քաղաքագիտության մեջ եզակի ու չլսված դեպք է (համենայն դեպս, ես գոնե չգիտեմ):

Պետության գլուխ կոչվածը 1 ամիս գնում է արձակուրդ, ավելի կոնկրետ՝ կայֆեր-կայծերի: Չէ, նախկինում էլ մեր նախագահներն արձակուրդ էին գնում, ու դա լրիվ նորմալ ու հասկանալի երևույթ է. աշխարհում ցանկացած ղեկավար հանգստի իրավունք ունի, չքննարկվող թեմա է, բայց մի ամի՞ս: Հայաստանի նման տուրբուլենտ սեկտորում գտնվող պետության ղեկավարի համար 1 շաբաթն էլ է շատ, 1 ամսի մասին խոսելը՝ աբսուրդ:

Փաստացի՝ երկրում օրինական անտերխանա է. ԱԳՆ չկա, ԱԺ նախագահ չկա, դե, նախագահ շուտվանից չունենք:

Սրանով պետականությունը տապալածների վարչախումբն ապացուցում է, թե ինչ աստիճանի ու ինչ բարձրությունից թքած ունեն հողի, հայրենիքի ու հայության վրա:

«Մենավոր ընկուզենի»-ում Ռազմիկը ո՞նց էր ասում. «Հո՛ղ, ա՛զգ, համայն մարդկությո՛ւն՝ երանի քեզ»... Էս դեպքում նաև՝ «երանի՜ հոգով աղքատներին»:

Թե բա՝ Բեռլին տեղ, հեծանիվ:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 6679

Մեկնաբանություններ