«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Ժողջանն արժանի է իր ճակատագրին

Ժողջանն արժանի է իր ճակատագրին
18.07.2024 | 06:57

Նիկոլ Անհողն ու իր հակահայ թիմակիցներն աջուձախ հայտարարում են, որ ինչ անում են լավ են անում, որովհետև իրենք ստացել են ժողջանի քվեն:

Այո, Կիրանցը, որը Նիկոլը բաժանեց երկու մասի ու մի մասն էլ Ադրբեջանին նվիրեց, այդ նույն կիրանցցու ընտրության արդյունքն է:

Հիմա կասեք Նիկոլը խաբել է:

Այո՛, խաբել է, բայց եթե Նիկոլ ընտրող ժողջանին Նիկոլը խաբում է մի քանի անգամ, ապա դա արդեն Նիկոլի խնդիրը չէ, այլ ժողջանինն է:

Նիկոլը խաբեց հայաստանցիներին, երբ եկավ իշխանության ու Ստեփանակերտում ճղճղաց.

«Արցախը Հայաստան է և վերջ»:

Դիտավորյալ սանձազերծելով պատերազմ:

Հետո ժողջանին խաբեց ողջ 44-օրյա պատերազմի ընթացքում ու ռազմադաշտերում մորթեց 5 հազար մարդու, տասը հազարից ավելիին դարձրեց հաշմանդամ:

Ժողջանը դա էլ ներեց Նիկոլին, որին 2021 թ-ի հունիսի արտահերթ ԱԺ ընտրություններում կրկին ընտրեց որպես ղեկավար, ինչն էլ ավելի լկտիացրեց կապիտուլյանտ ոչնչությունների իշխանությանը և նրա պարագլխին:

Հետո Նիկոլը լոկալ պատերազմների միջոցով և 1000 մարդու սպանելով Հայաստանից տարածքներ տվեց Բաքվին ու ժողջանը կրկին ներեց նրան:

Հետո Նիկոլը ճղճղաց, որ Արցախն ապագա ունի, որից հետո 2022 թ-ի հոկտեմբերի 6-ին Արցախը Պրահայում նվիրեց Բաքվին ու ժողջանը կրկին ներեց ու ցինիկաբար Արցախի կորստից 3 ամիս անց Երևանում 1 միլիոն դոլարանոց ամանորյա տոնածառի լույսերի վառման այլանդակ մի միջոցառման մասնակցեց՝ թե բա դա երեխաների համար է՝ հասկացնելով, որ Արցախի 30 հազար գաղթական դարձած երեխաները երեխա չէին:

Աշխարհը ցնցվեց հայի տականք տեսակից, որը սեփական հայրենիքի կորուտից 3 ամիս անց ցնծում է, բայց իր գեղցի հալով մեղադրում սրան-նրան Արցախի կորստի մեջ:

Հետո Նիկոլը կիսեց Կիրանցը, թուրքերին նվիրեց Տավուշի տարածքները և ժողջանը կրկին ներեց:

Շուտով Նիկոլն ադրբեջանցիների հետ միասին ժողջանին «սիկտիր» են անելու Տիգրանաշենից ու այլ գյուղերից, որոնք Բաքուն հայտարարում է իրենը:

Ժողջանը դա էլ կուլ կտա...

Հաշվի առնելով, թե ժողջանն ինչե՜ր է ներել Նիկոլին, համոզված եմ, հետո ժողջանը կների Նիկոլին հայոց ցեղասպանությունից հրաժարվելը, ադրբեջանցիներով Հայաստանը լցնելը, հայոց բանակի փաստացի լուծարումը, «Զանգեզուրի միջանցքի» տալը և այլ շատ հակահայ քայլեր:

Որպեսզի պատկերացնեք ժողջանի այլանդակ և ստոր էությունը՝ ընդամենը մեկ փաստ. տասնյակ տարիներով ապրելով հիմնականում Ռուսաստանում և 2018 թ-ից հետո չվերադառնալով Հայաստան, այնտեղից մեզ են խելք սովորեցնում և ամենավերջին հայհոյանքները տալիս Նիկոլին քննադատողներին ու... Պուտինին:

Հարցը Պուտինը չէ, այլ Պուտինին հայհոյողների բարոյական կերպարը: Պուտինի ղեկավարած երկրում ապրում, կապիտալ են դիզում և ատում նույն Պուտինին` հավատալով Նիկոլի ստերին և զառանցանքներին:

2021 թ-ի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ մի քանի անգամ Նիկոլի կողմից խաբված կիրանցի 301 ընտրողներից 140-ը Նիկոլ էին ընտրել, իսկ 121-ը չէին մասնացել ընտրություններին՝ փաստացի պասիվ աջակցելով Նիկոլին:

Այո՛, հենց նրանք էլ ընտրել են այն ճակատագիրը, որը նրանց համար նախատեսել է Նիկոլը և ինչ լինում է նրանց հետ արդար է:

Ժողջանները ժամանակին կործանեցին Գերմանիան, Իտալիան, որոնք սակայն հետագայում վեր հառնեցին մոխրից՝ հասկանալով իրենց սխալը:

Բայց մենք այդ շանսը չունենք, քանի որ մեր հարևանները մեզ դա ԵՐԲԵՔ թույլ չեն տալու: Պատմությունը ցույց է տվել, որ մեր սխալների արդյունքում մենք ինչ կորցրել, էլ հետ չենք բերել, քանի որ հիմնականում Նիկոլի սիրած թուրքերն օգտվելով մեր սխալներից սեփականաշնորհել են մեր տարածքները և այլն:

Բայց հիմա մենք ավելի վատ վիճակում ենք, քանի որ ժողջանի սիրելի Նիկոլը հենց թուրք-ադրբեջանական դրածո է և առաջ է տանում հայատյաց այդ պետությունների քաղաքականությունը:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1249

Մեկնաբանություններ