Խաղաղ ակցիայի մասնակիցների նկատմամբ ոստիկանները անհամաչափ գործողություններ են կատարում, կան տուժածներ՝ ֆեյսբուքում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Մեր այսօրվա ամենահրատապ հարցը շարունակում է մնալ մեր գերիների և անհետ կորածների գտնվելու վայրը և ճակատագիրը հայտնաբերելը, կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 702-ով՝ հասնելով 156142-ի, գրանցվել է մահվան 26 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Նախապատրաստվող նյութերի շրջանակում բացատրություն տալու նպատակով ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հրավիրվել էր ՀՀ Քննչական կոմիտե: Կոմիտեից դուրս գալուց հետո նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՔԿ հրավերի հիմքում երեկվա իր ելույթն էր: Բացատրություն են պահանջել իրենից:
Ձերբակալվել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու կասկածանքով, հայտնում է Քննչական կոմիտեն:
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ում՝ Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածներում‚ ձմեռային սպասարկման աշխատանքներ է կատարում չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը։
Նիկոլ Փաշինյանն առաջարկում է խոսել ապագայի ծրագրերից և միևնույն ժամանակ այս պահին բզկտում է Սյունիքն ու տալիս թշնամուն։ Ավելին, վրեժխնդիր լինում նաև այն համայնքապետերից, որոնք չթողեցին, որ նա Սյունիքի իրենց համայնքները մտնի։