Հայաստանում հունվարի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 263 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 164 235-ի:
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ մեկ օրում մահացել է 15 քաղաքացի: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3715-ի: Մեկ օրում առողջացածների թիվը 295 է, ընդհանուր առողջացածներինը՝ 152 615, փաստացի բուժվողներինը՝ 7905: Մեկ օրում արվել է 1638 թեստ, ընդհանուր՝ 620704 թեստ: