Ընտանիքապետության գլխավոր ներկայացուցիչ, աներեսության ու անպատկառության ամենաբարձ նշաձող սահմանած Աննա Հակոբյանն այսօր կրկին փայլել է։ Ողջ երկիրն իր ու ամսունու ձեռքին խաղալիք դարձնելուց հետո տիկինը խոսում է իր փոքր աղջկա խաղալիքների մասին։
«Արփիի հետ մի քանի ժամ աշխատելուց հետո նրա խաղալիքների, հեքիաթի գրքերի ու սեղանի խաղերի մի մասը ուղարկեցինք Ստեփանակերտում գործող հացատուն: Ինչ խոսք հեշտ չի երեխայի ձեռքից իր խաղալիքը վերցնելը, բայց սա որքան պետք էր հացատուն այցելող մեր երեխաներին, այնքան էլ հենց իրեն` Արփիին, որպեսզի իմանա, որ այս կյանքում պետք է ունեցածը սիրով կիսել նրա հետ, ով այդ պահին դրա կարիքն ունի: Իսկ հացատանը խաղային անկյուն ստեղծեցինք նաեւ մայրիկների համար, որպեսզի այստեղ մի փոքր հանգստանան, զրուցելու եւ ցրվելու հնարավորություն ունենան»,- գրում է երկրի իրական վարչապետ Աննա Հակոբյանը: Հասկանալի է, որ այս ընտանիքին ավելի շատ հետաքրքիր է իրենց օծանելիքն ու երեխայի խաղալիքը, բայց մի ողջ պետություն կրակն է ընկել նրանց ախորժակի ձեռքը։ Արցախի 80 տոկոսը վաճառելուց հետո, հիմա խոսում են երեխայի խաղալիքները դժվարությամբ ուրիշի հետ կիսելու մասին։
Դուք, որ առանց խղճի խայթի երկիրը ծվեն-ծվեն արել ու տվել եք ուրիշի, մարդկանց դարձրել եք անտուն ու անհայրենիք, հեչ չե՞ք մտածել նրանց հասցրած այդ դաժան հարվածի մասին, հիմա ծանր եք տանում, որ ձեր երեխայի մեկ-երկու օգտագործված խաղալի՞քն եք դժվարությամբ «պոկում» նրանից։ Դուք անհաղորդ եք մարդկանց մեծ վիշտին, ցինիկաբար չեք խորշում լարված մթնոլորտում նման հրապարակում անել։ Դուք արցախցուն հայրենիքից զրկել եք, որ օգտագործված խաղալի՞ք տաք։
Սակայն այս հրապարակման մեջ նաև անկեղծութուն կա։ 2,5 տարի Փաշինյանի ձեռքին խաղալիք դարձած Հայաստանը հեշտ չէ վերցնել նրանից, որպեսզի մարդիկ «մի փոքր հանգստանան, զրուցելու եւ ցրվելու հնարավորություն ունենան», որովհետև դուք միայն վերջնականապես քարուքանդ պիտի անեք ամեն ինչ, երկիրը ձեզ համար մինչև վերջ «օգտագործեք», հետո միայն խաղալիքի պես դեն նետեք։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ