Բրիտանիան դարձավ արևմտյան առաջին երկիրը, որտեղ սկսվեցին կորոնավիրուսի դեմ պատվաստումները։ Իշխանություններն առանձնացրել են ռիսկային խմբերը, որոնք առաջինն են ընդունելու պատվաստանյութը։ Նրանք 80-ն անց տարեցներն են, ծերանոցներում գտնվողները, բժշկական և սոցիալական ոլորտների աշխատակիցները։ Կորոնավիրուսի դեմ պատվաստվելը կամավոր է։ Բրիտանիան պատվաստանյութի 40 միլիոն չափաբաժին է պատվիրել։ Առաջին խմբաքանակը Լոնդոնը ստացել է Բելգիայից, որտեղ արտադրվում է։ Բրիտանիան օգտագործում է ամերիկա-գերմանական Pfizer/BioNTech ընկերության դեղամիջոցը, որի փորձարկումը 95 տոկոս արդյունավետություն է գրանցել։