ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը և Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում են, որ Երևանի «Կիլիկիա» ավտոկայանից դեպի Ստեփանակերտ անվճար ուղևորվող ավտոբուսները վաղվանից` դեկտեմբերի 1-ից, կվերսկսեն իրենց աշխատանքը: Ցանկացողներն առանց նախապես գրանցվելու, անհրաժեշտ է նշված վայր ներկայանան առավոտյան 07։00-09:00-ն ընկած ժամանակաընթացքում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքից մարդատար ավտոբուսները անվճար Արցախ տեղափոխեցին պատերազմի օրերին Հայաստանում ապաստանած քաղաքացիներին։ Այնուհետև ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը տեղեկացրեց, որ հետագա փոխադրումներն իրականացվելու են Երևանի կենտրոնական՝ «Կիլիկիա» ավտոկայանից։