ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Արթուր Վանեցյանը չի ընդունել առաջադրված անհեթեթ մեղադրանքները

Արթուր Վանեցյանը չի ընդունել առաջադրված անհեթեթ մեղադրանքները
15.11.2020 | 22:30

Նախաքննական մարմինը հավատարիմ է իր որդեգրած հին, բայց ոչ բարի ավանդույթին։ Գիտակցելով ձերբակալման ակնհայտ ապօրինի լինելը ու դատարանում ապօրինությունը առաջ տանելու որևէ հնարավորության բացակայությունը, այսօր ժամը 16.00 նշանակված դատական նիստից առաջ քննչական խումբը ձեռնամուխ է եղել Արթուր Վանեցյանին հապճեպ մեղադրանք առաջադրելուն, որ կալանավորման միջնորդություն մուտքագրեն դատարան, որպեսզի այն քննության առնվի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու մեր բողոքին զուգահեռ, հայտնում են Վանեցյանի փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը:

«Արթուր Վանեցյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասով և 35-305-րդ հոդվածով։ Առաջադրված մեղադրանքի համաձայն իբր. «նա, նախնական համաձայնության գալով Աշոտ Արարատի Ավագյանի, Վահրամ Վաղինակի Բաղդասարյանի և Աշոտ Հրանտի Մինասյանի հետ, դիտավորությամբ ստեղծելով այլ պայմաններ՝ նախապատրաստել է պետական գործչի սպանություն և իշխանության յուրացում, որպիսի գործողություններն ավարտին չի հասցվել իրենց կամքից անկախ հանգամանքներով.
Այսպես. Արթուր Վանեցյանը 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունների ընթացքում և դրա ավարտից անմիջապես հետո, ունենալով հակաիշխանական հայացքներ և համաձայն չլինելով ՀՀ կառավարության, վարչապետի կողմից վարած արտաքին և ներքին քաղաքականության հետ, ՀՀ վարչապետի գործունեությունը դադարեցնելու և այդ կերպ պետական իշխանությունը յուրացնելու դիտավորությամբ, ՀՀ ԱԺ նախկին՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Վաղինակի Բաղդասարյանի, Աշոտ Արարատի Ավագյանի, Աշոտ Հրանտի Մինասյանի և քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց հետ, այլ պայմաններ ստեղծելով՝ ՀՀ վարչապետի անվտանգության ապահովմանն ուղղված միջոցները, այդ թվում՝ կեցության և գտնվելու վայրերի անվտանգության ամրապնդմանն ուղղված միջոցները, անվտանգության աշխատակիցների կազմը ուսոմնասիրելով և այդ համատեքստում ՀՀ վարչապետի սպանության և դրա կատարման տարբերակները, այդ թվում՝ ՀՀ վարչապետի անվտանգությունն ապահովող ծառայությունում, ՀՀ ԱԱԾ-ում իրենց վստահելի մարդկանց ներդնելու և այդ կերպ հանցանքի կատարման խոչընդոտները վերացնելու և դրա կատարումը հեշտացնելու հարցերը քննարկելով և համաձայնեցնելով, ինչպես նաև, խախտելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Կառավարության թիվ 1586-Ն որոշմամբ ՀՀ-ում ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում սահմանված ժամանակավոր սահմանափակումները, իրականացնելով Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչություն, քննադատելով պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները, հերքելով դրանց արդյունավետությունը, Հայաստանի Հանրապետությունում փորձելով առաջացնել խուճապային և հակաիշխանական տրամադրություններ, միջոցներ ձեռնարկելով նույն սահմանափակումների պայմաններում հանրահավաքներ և ցույցեր անցկացնելու և փողոցներում ու հրապարակներում ժողովրդի բազմություն ապահովելու ուղղությամբ, նախապատրաստել են պետական գործչի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի սպանությունը և իշխանությունը զավթելը՝ բռնություն գործադրելու միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալը, սակայն նրանց գործողություններն ավարտին չեն հասցվել նրանց կամքից անկախ հանգամանքներով, այն է՝ նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործությունները բացահայտվել և կանխվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից»։

Արթուր Վանեցյանը բնականաբար չի ընդունել առաջադրված անհեթեթ մեղադրանքները։ Կրկին համոզված ենք, որ ապօրինի քրեական հետապնդման շրջանակում Արթուր Վանեցյանին կալանավորելու փորձերը դատապարտված են, իսկ դատարանը չի միանալու Հայաստանի խայտառակ կապիտուլյացիայի ակտին ու կանգնելու այն ստորագրողի կողքին», - ասված է Արթուր Վանեցյանի պաշտպանների հայտարարությունում:

Դիտվել է՝ 2398

Մեկնաբանություններ