Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1482-ով՝ հասնելով 117337-ի, գրանցվել է մահվան 27 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 879-ով և հասել 74984-ի, իրականացվել է 3395 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 464001-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 2213-ի: Բուժվում է 40140 մարդ: