«Հայաստանի պաշտպանության նախարարությունում Միացյալ Նահանգների բանակի ներկայացուցչի նշանակմամբ Վաշինգտոնը մտադիր է աջակցել Երևանին անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում, ինչն էլ, իր հերթին, կնպաստի հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը»,- «Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան իրազեկել է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությունը, հստակեցնելով, որ քաղաքացիական խորհրդատուի ընտրությունն արդեն կատարված է, և այս տարի նա աշխատանքի կանցնի։               
 

Սրան հանեք` մարդ չմեռնի է՛լ, հող չտանք է՛լ…

Սրան հանեք` մարդ չմեռնի է՛լ,  հող չտանք է՛լ…
15.07.2024 | 22:34

ՈՒղիղ երկու տարի առաջ այս օրը` 2022 թ. հուլիսի 15-ին հենց դատարանի դահլիճում մահացավ ռեժիմի կողմից քաղաքական հետապնդման ենթարկվող և շինծու քրեական գործով կալանավորված Արմեն Գրիգորյանը:

Մեզ պատուհասած աղետների համատեքստում հիրավի մարգարեական էին Գրիգորյանի խոսքերը, որովհետև քանի դեռ պարտության, ստորացման սիմվոլ հանդիսացող պետական դավաճանները իշխանության են, ցավը, աղետը և մահը անխուսափելի են:

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1873

Մեկնաբանություններ