Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Անտարբեր հատվածի թողտվությամբ են կատարվում հանցագործությունները

Անտարբեր հատվածի թողտվությամբ են կատարվում հանցագործությունները
01.03.2024 | 07:28

Բյորկն ասում էր, որ չարի հաղթանակի համար անհրաժեշտ է միայն, որ բարի մարդիկ ձեռքերը ծալած նստեն։

Մեր օրերի համար է ասված. մինչև նեռը իրենց սկեսրայրներին, հայրերին, որդիներին, հարսներին չի հասնում, տեղներից իրար չեն գալիս։ Հենց իր ոտքն է տրորում, նոր հիշում են, թե ինչ անարդարություններ են կատարվում երկրում, վայնասուն են կապում, թպրտում, ու, երբ իրենց հարցը լուծվում է, նորից նստում են ծալած ձեռքերով ու անհաղորդ դեմքով։

Այսպես է եղել միշտ, այսպես էլ կմնա. մորթապաշտ ու անտարբեր հատվածի թողտվությամբ են կատարվում այն հանցագործությունները, որոնք վաղ թե ուշ իրենց դուռն էլ են բախելու։

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 3980

Մեկնաբանություններ