ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Մի օր կրկին ուժեղը մենք կլինենք ու Արցախն էլ մերը կլինի

Մի օր կրկին ուժեղը մենք կլինենք ու Արցախն էլ մերը կլինի
20.02.2024 | 10:04

Մինչ հայկական դառնալը ժամանակակից Արցախը եղել է Մանների թագավորության մասը, որտեղ ապրել են մաններ, խուրիտներ և ուրարտացիներ։

Մաննայի թագավորությունը, գոյություն է ունեցել մ.թ.ա. 9-րդ դարից մինչև մ.թ.ա 6-րդ դարը։

Մ.թ.ա. 8-րդ դարում Մաննան անցնում է ՈՒրարտուի տիրապետության տակ և Արցախը մնում է ՈՒրարտուի կազմում մինչև մ.թ.ա 6-րդ դար։

Մ.թ.ա 6-րդ դարում Մարաստանը գրավում է ՈՒրարտուն և Մաննան։

Մ.թ.ա. 585 թվականին Աքեմենյան կայսրությունը գրավում է Մարաստանը, իսկ մ.թ.ա. 550 թվականին Արցախն անցնում է նրա տիրապետության տակ։

Մ.թ.ա. 330 թվականին Աքեմենյան կայսրությունը նվաճում է Ալեքսանդր Մակեդոնացին, որից հետո Արցախը մտնում է Սելևկյան կայսրության կազմի մեջ։

Մ.թ.ա. 189 թվականին Հայոց թագավորությունը գրավում է Արցախը։

387 թվականին Արցախը բաժանվում է Հռոմեական և Սասանյան կայսրությունների միջև։

428 թ. Արցախն ամբողջությամբ գրավվել է Սասանյան կայսրության կողմից։

652 թվականին Արցախը նվաճեց արաբական խալիֆայությունը։

885 թվականին Արցախն արաբական տիրապետությունից ազատագրել է Հայոց Բագրատունյաց թագավորությունը։

1045 թվականին Արցախը գրավել է Սելջուկյան կայսրությունը։

1124 թվականին Արցախը/Ղարաբաղը սելջուկների տիրապետությունից ազատագրվել է վրացական թագավորության կողմից։

1236 թ. Ղարաբաղը գրավել է Մոնղոլական կայսրությունը։

1386 թ. Ղարաբաղը գրավել են Թիմուրյանները։

1405 թ. Ղարաբաղը գրավել են Կարա Կոյունլուները։

1468 թ. Ղարաբաղը նվաճել է Ակ-Կոյունլուն։

1501 թ. Ղարաբաղը գրավել է Սեֆյան կայսրությունը։

1736 թ. Ղարաբաղը նվաճվել է Օսմանյան կայսրության կողմից։

1813 թվականին Ղարաբաղը գրավել է Ռուսական կայսրությունը։

1918 թվականին Ղարաբաղը հայտարարվել է Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության մաս։

1920 թվականին Ղարաբաղը խորհրդայնացվեց:

1934 թվականին խորհրդային միության կազմում Ղարաբաղին շնորհվեց ինքնավարության կարգավիճակ Խորհրդային Ադրբեջանի կազմում։

1991 թվականին Ղարաբաղը անկախանում է Խորհրդային Ադրբեջանից և հռչակվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կամ Արցախի Հանրապետություն։

2020 թվականին ԼՂՀ-ն մասամբ գրավվում է Ադրբեջանի կողմից

2023 թվականին ԼՂՀ-ն ամբողջությամբ հայաթափվելով անցնում է Ադրբեջանի տիրապետության տակ։

2024 թվականին ԼՂՀ/ԱՀ լուծարվում է և դադարում գոյություն ունենալուց:

«Արցախ» տեղանունը հիշատակվում է մ.թ.ա. 5-րդ դարից, իսկ «Ղարաբաղ» տեղանունը 10-րդ դարից։ Այսպիսով Արցախ տեղանունը 1500 տարով ավելի հին է քան Ղարաբաղ տեղանունը։

Ըստ պատմական արդարության, Արցախը հայկական է, և պետք է բաժին հասներ հայերին, բայց կյանքում միշտ չէ, որ հաղթում է արդարությունը, ավելի հաճախ հաղթում է նա, ով պահի դրությամբ ավելի ուժեղ է։

Մի օր կրկին ուժեղը մենք կլինենք ու Արցախն էլ մերը կլինի։

Անդրանիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5892

Մեկնաբանություններ