Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Արցախահայության ճակատագիրը խիստ մարդասեր ԵՄ-ին բոլորովին չի անհանգստացնում

Արցախահայության ճակատագիրը խիստ մարդասեր ԵՄ-ին բոլորովին չի անհանգստացնում
09.09.2023 | 19:08

Հայ «առաջադեմ» գործիչների պաշտելի Արևմուտքը, ի դեմս ԵՄ-ի, չի ճանաչում Արցախում կայացած նախագահի ընտրությունը։ ԵՄ-ը, ելնելով իր շահերից, «մոռանում» է իր իսկ հռչակած սկզբունքները՝ օրենքի գերակայություն, ժողովրդավարություն, մարդու իրավունքներ։ ԵՄ-ի համար բռնապետական Ադրբեջանն է լավագույն գործընկերը, իսկ թե ինչ ճակատագիր է սպասում արցախահայությանը, խիստ մարդասեր ԵՄ-ին բոլորովին չի անհանգստացնում։

Հայաստանի վարչապետ կոչեցյալը, իր հակառուսական մոլուցքը ցուցադրելու համար, Ադրբեջանի թիվ 2 դաշնակից Ուկրաինա ուղարկեց իր կողակից վարչապետուհուն։ Եվ ահա չուշացավ Ուկրաինայի պատասխանը, որը ամենակոպիտ ձևով դատապարտում է «Ղարաբաղի (Ադրբեջանի հանրապետություն), այսպես կոչված, նախագահական ընտրությունները»։ Սա նաև պատասխան է այն հայ «առաջադեմ» գործիչներին, որոնք հուզախառն լուսանկարվում են Ուկրաինայի դեսպանի հետ, ծածանում Ուկրաինայի դրոշը։ Փաստորեն, սրանք բոլորն ուրանում են Արցախը և համաձայն են, որ Արցախն Ադրբեջանի տարածք է, հակառակ դեպքում, գոնե հիմա հայտարարությամբ հանդես կգան։ Բայց համոզված եմ, որ՝ ոչ, քանի որ դրանց համար կարևորը ոչ թե Արցախն է, այլ սեփական գրպանը։

Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 1798

Մեկնաբանություններ