ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Խավար սփռելով շարունակելու են ազգի հոգևոր եղեռնը (և պատահական չէ, որ շարունակելու են զավթել քարոզչական դաշտը)

Խավար սփռելով շարունակելու են ազգի հոգևոր եղեռնը  (և պատահական չէ, որ շարունակելու են զավթել քարոզչական դաշտը)
17.05.2023 | 23:00

Սեպտեմբերյան պատերազմից հետո, երբ հայոց հողը մինչ օրս չգիտի, թե քանի՜-քանի՜ լույս զինվոր է կորցրել Արցախյան երրորդ պատերազմի ժամանակ, անմահների գնդին միացան 200 զինվորներ: Եվ դեռ մի քանի օր չանցած` քաղաքի կենտրոնում դիվային աղմուկ էր, այո, աղմուկ, այլ ո՛չ ոգեկոչման արարողություն։ Դա ցեղասպան ժողովրդի երգերի մոտիվներով համերգ էր` անհայրենիք զանգվածի համար։

Ոմն Սուպեր Սաքո էր հանդես գալիս։

Ես, պարզ է, որ նրա անունը չէի էլ լսել, բայց արդեն պարզ էր, որ նման կերպարը բավական չի որևէ կապ չունի մշակույթի հետ, այլև հեռու է առհասարակ հայ կոչվելուց (դե, համերգին հավաքված բիոմասսայի մասին էլ չեմ խոսում, նրանք մեկ ուրիշ կորուսյալ աշխարհ են)։ Եվ ահա սույն անձը հիմա էլ որոշել է «դատողություններ» անել մեր հոգևոր-մշակութային ժառանգության մասին։

Ոչ ավել և ոչ էլ պակաս Հ1-ի եթերում` «Կերպարից դուրս» խորագրով ինչ-որ հաղորդման շրջանակում համարձակվում է ասել.

-Մուղամը մերն է եղել, Կոմիտասը եկավ ու ջնջեց...

Հաղորդավարն էլ ոչնչով չի հակադրվում։

Հայասպան խունտայի մեր պետությունը զավթելուց հետո սկզբունքորեն Հ1 չեմ դիտում։

Ինձ այդ հաղորդման հղումն ուղարկել էին։ Եվ սա, իսկապես, հաղորդում էր ոչ թե «կերպարից դուրս», այլ ավելի ճիշտ կլիներ կոչել` «Հայի կերպարից դուրս»։ Որովհետև մեր գոյության սյուն, մեզ մեր ազգային ակունքները վերադարձրած և մեր ազգային վերածննդի ճանապարհը ցույց տված Մեծն Կոմիտասի մասին այսպես կարտահայտվի միայն դիմազուրկ կերպարը։

Չէ՛, նա մեղավոր չէ, որ ստացել է հարթակ իր տհաս մտքերն արտահայտելու համար։ Իրեն բերել են։ Բերել են, որովհետև դեռ մեծ ծրագիր ունեն կատարելու, մինչև մեր բոլոր ազգային արժեքները դուրս մղեն մեր կյանքից։ ՈՒ սա` մեր չավարտված պատերազմի ֆոնին։ Ամեն ինչ իրագործվում է համակարգված, բոլոր վեկտորներով։ Սա Գարեգին Նժդեհին դպրոցներում արգելելու հաջորդ քայլն ու գրոհն է։

Երբեմն կարծիքներ հնչեցին, թե ամեն հիմարի մի մեկնաբանեք։ Այո, իրավացի են ասողները։ Բայց եթե սա հնչում է Հ1-ի եթերում, ուրեմն գործ ունենք շատ հստակ ծրագրի և վերին օղակներից ուղղորդվող քաղաքականության հետ։ Թող ապացուցեն, որ մենք սխալ ենք։ Հակառակ դեպքում ինչու՞ պիտի Կոմիտասի` մեր ազգային արժեքի մասին խոսի անդիմագիծ մի գոյություն, այլ ոչ թե հարցազրույց լինի Մհեր Նավոյանի, Արթուր Շահնազարյանի նման կոմիտասագետների հետ, ինչու՞ չպիտի հյուրը լիներ, օրինակ, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն, ալտահար, արվեստագիտության թեկնածու Նիկոլայ Կոստանյանը, ով հրաշալի գիտի մեր հոգևոր ժառանգությունը:

Ինչու՞ ծրագրի հյուրը չէր Կոմիտասի անվան լարային քառյակը, որն իր արդեն հարյուրամյա պատմությամբ մեր ազգային-մշակութային պարծանքն է։

Պրոֆեսորներ, արվեստագետներ, երգիչ-երգչուհիներ, երաժիշտ-կատարողներ ունենք, որոնք Կոմիտասի երաժշտությունը ներկայացրել են աշխարհում։

Իհարկե, այսպիսի մարդկանց, արժեքները պիտի թողնեն ստվերում, որ խավար սփռելով` շարունակեն ոչնչացնել մեր հոգևոր դաշտը։ Դրա համար էլ քարոզչական դաշտը գրավելով` սպանում են ազգին, որը հոգևոր հայրենիքն իր մեջ կորցնելով` շարունակում է կորցնել նաև Հայրենիքի նյութական սահմանները։ Իսկ ինձ համար Հոգևոր Հայաստանն ու Հայոց աշխարհ-Հայրենիքը միշտ եղել են մի ամբողջություն։

Մենք հասել ենք գոյատևման մի սահմանագծի, որից հետդարձի ճանապարհը միայն սթափվելն ու մեր ժառանգությունը վերագնահատելն է` մեր իրական ազգային ինքնությունը մեր մեջ վերարթնացնելը։ Այլապես սերունդները չեն ներելու մեզ։

Այս ակնհայտ հակահայ հաղորդումը ինձ բացահայտ հիշեցրեց այն դրվագը, թե հայասպան խունտայի ներկայացուցիչն ինչպես էր պատերազմից առաջ թշնամուն հրավիրում Շուշի` թեյ խմելու և մուղամ լսելու։

Հրավիրեցին։ Եկան։ Իսկ մենք զրկվեցինք մեր հայրենիքի մի սրբազան բեկորից:

Հիմա էլ մեր մշակույթից են զրկում մեզ ու նույնիսկ չծնված հայ սերունդներին։

Ես չեմ գրի, թե հայ և օտարազգի հանճարներն ինչեր են գրել և ասել Կոմիտասի մասին։ Նման նյութերը հատորներով կարելի է հիշատակել։

Միայն հատուկ այսպիսի մանկուրտների համար իբրև վերջաբան` մի փաստ կհիշատակեմ. ավելի քան մեկ դար առաջ, երբ Կ.Պոլսում հայ մտավորականները նշում էին Հայոց գրերի ստեղծման 1500-ամյակը, միջոցառմանը ներկա էին նաև թշնամու ցեղի ներկայացուցիչ պաշտոնյաները, որ հետո պիտի դառնային Հայոց ցեղասպանության կազմակերպիչ պարագլուխները։ Տեսնելով Կոմիտաս Վարդապետին ու լսելով նրա երաժշտությունը, ասել էին.

-Եթե մենք գեթ մի այսպիսի մարդ ունենայինք մեր մեջ, իրավունք կունենայինք կոչվելու մշակութային ազգ։

Պատկերացնու՞մ եք, անգամ թշնամին է խոնարհվել նրա առաջ։

Հետո էլ թշնամին հայ մտավորականներին դարձրեց ցեղասպանության զոհ։

Եվ այսօր այսպիսի ծրագրված գրոհները նույն թշնամու ձեռագիրն են, ինչպես մեկ դար առաջ...

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Կոլաժը`ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 5147

Մեկնաբանություններ