ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Ռոբերտ Մելքոնյան. Ջայլամային իրավիճակ ու երկրակործան քաղաքականություն

Ռոբերտ Մելքոնյան. Ջայլամային իրավիճակ ու երկրակործան քաղաքականություն
06.04.2022 | 07:25

ՈՒկրաինական Բուչա քաղաքատիպ ավանի «դիակների ներկայացման», Սիրիայում բրիտանացիների «սպիտակ սաղավարտների հյուրախաղերի» կազմակերպման ոգով և հակառուսական տեղեկատվական հերթական սադրիչ ցունամի կազմակերպելու ոճով ՄԱԿ-ում առաջիկայում տեսաելույթ կունենա ՈՒկրաինայի նախագահի դերակատար, հայտնի կոմիկ Զելենսկին՝ հերթական «անտիռուսական մասկի շոուով»։

ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Նեբենզյան լրագրողներին ներկայացրել էր այդ «միջադեպի» կեղծ և սարքովի լինելը, իսկ այդ դեպքի տեղեկատվությունը համարել գեբելսյան ոճի լրատվություն։ Իմ կարծիքով, հազիվ թե արևմտյան երկրների շատ ղեկավարներ, պատգամավորներ, լրագրողներ իմանան, թե ով է Գեբելսը և ինչի մասին է խոսքը: «Բուչայի հնարովի ցեղասպանության» հարցը Ռուսաստանը երկու անգամ առաջարկել է քննարկել, սակայն անհիմն ու անօրինական մերժվել է։ Արևմուտքի, ՄԱԿ-ի չինովնիկները մերժել են, քանի որ այսօր, ըստ իրենց, ավելի կարևոր հարց ունեն քննարկելու՝ Աֆղանստանում աղջիկների կրթության հարցը: Հավանաբար այնքան էլ վստահ չեն, որ իրենց «փչած փուչիկը»՝ «Բուչայի ցեղասպանության մասկի շոուն» կսղացնեն:

Չնայած, միամիտները, անխելքները, անգրագետներն ու ավանակները լիքն են: Այսքան փորձանքներից ու չարիքներից հետո էլ Հայաստանում դեռ կան այդ գոյանքներից, դեռ լիքն են: Դա է վկայում անտարբերության, հանգստության մթնոլորտը, ջայլամային այն իրավիճակն ու երկրակործան քաղաքականությունը, որն Արցախը և Հայաստանը շուտով «մատաղ» կանի թուրքերի ոտքերի տակ:

Դիտվել է՝ 9917

Մեկնաբանություններ