ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Հասարակական կարևորության խնդիրները միաշերտ չեն

Հասարակական կարևորության խնդիրները միաշերտ չեն
14.02.2022 | 13:51

Մենք, ինչպես ողջ աշխարհը, գտնվում ենք կորոնահամաճարակի ու դրա հետևանքների ազդեցության տակ։ Որքան կշարունակվի այս ընթացքը՝ միայն ենթադրություններ կարելի է անել։

Ինչպիսին կլինեն այդ ազդեցությունները, դրանց խորությունն ու տևականությունը։ Ծանր, իհարկե, և դժվարություններով լի, բայց ոչ միայն։ Խնդիրները շատ են և ավելանալու են։ Առողջապահական և բարոյահոգեբանական խնդիրներին զուգահեռ ոչ պակաս լրջությամբ առարկայանում են նաև տնտեսական խնդիրները։ Դրանք վերաբերում են բոլոր երկրներին, բոլոր հասարակություններին։ Դրանց դիմակայելու, հաղթահարման ռազմավարություը յուրաքանչյուրն իր համար ընտրելու է՝ ելնելով իր երկրի ֆինանսական, տնտեսական, մարդկային, աշխարհաքաղաքական , մտավոր ռեսուրսներից և դրանց տիրապետելու, կիրառելու ունակությունից։ Իհարկե,, հասարակական կարևորության խնդիրները միաշերտ չեն և իրենց տակ բազմաթիվ հարցեր են ենթադրում, որոնց աբողջական լուծումը միայն թույլ կտար դուրս գալ հիմնական խնդրի հարթություն, եթե, իհարկե, այդ ընթացքում չենք կորցնում սկզբնապատճառի գիտակցումը։ Դեռևս համաճարակի ընթացքում մենք կունենանք քաղաքացիների սոցիալական վիճակի բարդացում։ Կառավարությունը ինչ-որ միջոցներ (փաթեթային կամ հասցեական) ձեռք է առնում, իսկ թե դրանք ինչ ազդեցություն կունենան այդ տագնապի առաջն առնելու գործում, առայժմ չի ուրվագծվում։ Մի բան պարզ է, որ կավելանա գործազրկությունը, կարիքավորների հոգսերը սովորականից շատ կլինեն։ Դրան ի հավելումն մենք ունենք նաև ոչ պակաս կարևոր մեկ այլ խնդիր, որի ազդեցության մեղմման ուղղությամբ կառավարությունը, կարծես, ոչ մի բան չի ձեռնարկում և պատրաստակամություն էլ չի դրսևորում։

Խոսքը անկախության տարիների մեր քրոնիկ հիվանդության մասին է՝ արտերկիր աշխատանքի և ապրուստի միջոց վաստակելու մեկնող մեր հայրենակիցների մասին։ Հասկանալի է, որ անգամ համաճարակի ավարտից հետո դեռ երկար ժամանակ կպահպանվեն այլ երկրներ մուտքի֊ելքի սահմանափակումները։ Այսինքն, երաշխավորված է, որ այդ մարդիկ զրկված են լինելու աշխատանքի, հետևաբար նաև իրենց ընտանիքներին ապրուստով ապահովելու հնարավորությունից։ Նրանց թվի մասին դատելու համար բավական է հայացք գցել այն դրամական փոխանցումների ծավալներին, որոնք տարիներ շարունակ, որպես նրանց աշխատանքի արդյունք, փոխադրվել են մեր երկիր։ Դա մոտավոր պատկերացում է տալիս, թե ինչ խնդրի հետ մենք գործ ունենք։ Կարող ենք արձանագրել պարզապես, որ մեր աշխատունակ քաղաքացիների մի ստվար զանգված, որ սովորաբար դուրս էր գալիս երկրից, իշխանություններին ազատելով իր մասին մտածելու հոգսից, մնալու է տանը՝ բազմապատկելով գործազուրկների թիվը և չեղարկելով տրանսֆերտների մուտքը երկիր։ Պետությունը իր օժանդակության ծրագրերի կառուցման համար հենվում է սոցիալապես անապահով վիճակում գտնվող ընտանիքների արդեն հայտնի, արձանագրված տվյալների վրա։ Եվ մեծ հաշվով այս մարդիկ դուրս են մնալու այդ ծրագրերից, ինչն անկասկած սոցիալական լարվածության և դժգոհությունների առիթ է դառնալու։
Մեր կարծիքով՝ իշխանությունները պարտավոր են միջոցներ ձեռնարկել այդ տագնապը փարատելու ուղղությամբ։ Նրանք մեր քաղաքացիներն են, և առաջացած խնդիրները նրանց ձեռքի գործը չեն։ Ավելին, երկար տարիներ իրենց արտագնա աշխատանքով նրանք իշխանություններին շատ հոգսերից են ազատել։


Թե ինչ կձեռնարկեն խնդրի լուծման ուղղությամբ իշխանությունները, դժվար է ասել։ Մենք մեր հերթին առաջարկում ենք մի ծրագիր, որը, մեր կարծիքով, ուշադրության արժանի է։ Հույս ունենք, որ պետական պատկան մարմինները ճիշտ կարձագանքեն և կընտրեն այդպիսի ճանապարհ։
Խնդրի լուծումը մենք տեսնում ենք երկրի ներսում նրանց աշխատանքով ապահովելու մեջ։ Այդ գործն անելու երկու տարբերակ կա։ Առաջին․ աջակցել, որ նրանք ինքնուրույն ինչ֊որ գործ նախաձեռնեն։ Երկրորդ․ նախաձեռնել պետական մի ծրագիր, որը կլուծի պետության մի խնդիր, միաժամանակ այդ գործազուրկ մնացած շերտին էլ կապահովի աշխատանքով ու կայուն եկամտով։


Վահրամ Բայադյան
(շարունակելի)

Դիտվել է՝ 5674

Մեկնաբանություններ