Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 223-ով՝ հասնելով 169 820-ի, գրանցվել է մահվան 2 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Բուժվածների թիվն ավելացել է 101-ով և հասել 161577-ի, իրականացվել է 3211 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 694357-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 3950-ի: Բուժվում է 4293 մարդ։