Ուկրաինուհի 60-ամյա Սվետլանա Գասը ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ տատիկը: Օդեսայի բնակչուհին 30-ամյա գեղեցկուհու տեսք ունի:
Կինը 12 թոռնիկ ունի, բայց այդ հանգամանքը չի խանգարել, որ ԱՄՆ-ում անցկացվող գեղեցկության միջազգային մրցույթի ժամանակ նա հաղթող ճանաչվի:
Սվետլանա «տատիկն» ասում է, որ գեղեցիկ կազմվածքը կարողանում է պահպանել վնասակար ուտելիքներից՝ քաղցրից, յուղից հրաժարվելու և ֆիզիկական վարժությունների միջոցով: