Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է «Բուտիրկա» բանտի հոգեբուժական բաժանմունք: Պատճառները մի քանիսն են. ըստ «Комсомольская правда»-ի` եթե հետաքննությունը միջազգային հարցում աներ ճշտելու` գրանցվա՞ծ է կասկածյալը բնակության վայրի հոգեբուժարաններում, պատասխան կստանար 6 ամսում, ուստի որոշվել է փորձաքննությունն իրականացնել Ռուսաստանում: Վթարի ժամանակ նա ուղեղի ցնցում է ստացել, վթարից հետո, երբ նրան հաղորդել են զոհերի թիվը, ինքնասպան լինելուց է խոսել: Բացի այդ` հարազատները տեղեկացրել են, որ Լեռնային Ղարաբաղի համար մարտերում կոնտուզիա է ստացել: Փաստաբան Ալեքսանդր Մելցևը իր պաշտպանյալին հոգեբուժական բաժանմունք տեղափոխելը համարում է սովորական գործընթաց, դա չի նշանակում, որ նա ինքնաբերաբար անմեղսունակ կճանաչվի: Բուտիրկայում գիպսի մեջ են դրել նրա կոտրված ձեռքը, տարօրինակ է, որ հիվանդանոցում դա «չեն նկատել»:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ