Առաջին անգամ այս օրը նշվել է Ֆրանսիայում 1995 թվականին:
Ըստ տեղեկությունների առաջին անգամ շոկոլադ պատրաստել են աստեկները և այն անվանել են «աստվածների կերակուր»:Իսպանացի կոնկիստադորներն առաջինն են եղել, որ ներմուծել են շոկոլադը Եվրոպա` անվանելով այն «Սև ոսկի» և կիրառել են ֆիզիկական ուժի և դիմադրողականության ամրապնդման համար: Սկզբնական ժամանակներում Եվրոպայում շոկոլադը սկսվեց կիրառվել միայն արիստոկրատ դասի շրջանում:
Միայն 20-րդ դարի սկբներին, երբ զարգացավ շոկոլադի արդյունաբերությունը, այդ ժամանակից ի վեր շոկոլադից սկսեցին օգտվել նաև հասարակ մարդիկ, նրանք, ովքեր չէին համարվում արիստոկրատ դասի ներկայացուցիչներ: