Այսօր Խորվաթիայում անցկացվում են զանգվածային տոնախմբություններ՝ նվիրված Եվրամիության անդամակցմանը։ Եվրոպական երկրների առաջնորդները հավաքվում են մայրաքաղաք Զագրեբում, որպեսզի մասնակցեն այդ տոնախմբություններին։ Հուլիսի 1-ից բալկանյան այս երկիրը կդառնա ԵՄ 28-րդ անդամը։
Նշենք, որ Խորվաթիայում անցկացված հարցումների արդյունքները ցույց են տվել, որ բնակչության միայն երկու երրորդն է կողմնակից երկրի եվրաինտեգրմանը։