ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Հրայր Զորյանն ազատվել է պաշտոնից և նշանակվել ԱԺ նախագահի խորհրդական: Նրա փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գոհար Պողոսյանը, ով մինչ այդ Հովիկ Աբրահամյանի մամլո խոսնակն էր:
Ի դեպ, խոսակցություններ կան, որ խորհրդարանում սա միակ կադրային փոխատեղությունը չէ: Առաջիկայում սպասվում են այլ վերադասավորումներ:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ