28.03.2013|
18:02
Մարտի 28-ին Ազատության հրապարակում ասուլիսի ժամանակ Արմեն Մարտիրոսյանը, բացատրելով, թե ինչու ընդդիմադիր դաշինք չկայացավ Երևանի ավագանու ընտրություններից առաջ, ասել է, որ «Ժառանգությունը» դեմ էր միավորմանը ԲՀԿ-ի առանցքի շուրջ. «Մենք միավորված ենք քաղաքացիների, ժողովրդի մեծամասնության առանցքի շուրջ, եւ որեւէ մեկի առանցքի շուրջ հավաքվելն անընդունելի է մեզ համար: «Բարեւ, Երեւան» դաշինքով փորձելու ենք այն, ինչ հնարավոր էր փետրվարի 18-ին, ամրագրել մայիսին 5-ի ընտրություններում»: