Քո անխուսափելի գալուստը պատկերի՛ր աչքերիս առջև, Տե՛ր, և դողացրո՛ւ մարմինս, որ անդադար լամ ու սգամ Քո ահեղ դատաստանի երկյուղից, և մի՛ փակիր Քո արարչական սիրո գութը Քո ստեղծածից, որ մեռած է մեղքերով:
Լուրեր են պտտվում, թե, իբր, Իսրայելը հրթիռներ է տեղադրել Նախիջևանում: Ընդ որում, լուրջ աղբյուրներից են դրանք գալիս: Բայց մի քանի կասկածելի պահ կա այս պնդումների մեջ:
Հ1-ը ըմբշամարտ չի ցուցադրում, քանի որ այդ սպորտաձևում հայերը հաղթում են, իսկ ամենաբարձր մակարդակում կա հրահանգ՝ որևէ բան, որ կապված է հայերի հաղթանակի հետ, չպետք է հանրայնացվի...
Եթե մեծն Րաֆֆին, Թումանյանը, Փափազյանը և ներսից փչացած սեփական ժողովրդին ճանաչող մի բուռ մեծերն իրենց տաղանդով ու հանճարով չկարողացան մարդ դարձնել ավելի քան մեկ դար առաջ Վրթանես Փափազյանի ակնարկած նախրին, ընդհակառակը ռուսի շնորհիվ պետականություն ստացած այս ժողովրդի գլուխը տասնամյակներ հետո սկսեցին մտցնել, որ «մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում» ու քաղաքակիրթ մարդկությունը մեզնից է սերվել, ապա անհնար է, որ մենք` մի բուռ նվաստներս, կարողանանք փոխել մեր դիմաց չինական պարսպի պես ցցված համազգային տգիտության ու չմարդության պատը։
Ներկայում, աշխարհաքաղաքական տեսակի գոյության պայքարում ռեսուրսներից ամենից արժեքավորներից մեկը ինֆորմացիոն ռեսուրսն է, որը հասանելի է շատ քչերին, այն էլ՝ մասամբ։
Միջպետական հարաբերություններն ամբողջ աշխարհում, առանց բացառության, մանավանդ, եթե դրանք բացահայտ թշնամական բնույթ են կրում, կառավարվում են այն սկզբունքով, ըստ որի, հակամարտ կողմերից մեկի վնասը մյուսի օգուտն է և հակառակը։