-
31.01.2013|
22:48
Փետրվարի 1-ից Հիլարի Քլինթոնին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում կփոխարինի Ջոն Քերին: Հրաժեշտի հարցազրույցում պետքարտուղարին միացել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և բարձր է գնահատել նախկին առաջին տիկնոջ բացառիկ դերը որպես պետական դեպարտամենտի ղեկավարի:
-
31.01.2013|
12:02
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ժամանել է Ալժիր։ Սա վերջին 50 տարվա ընթացքում բրիտանացի վարչապետի առաջին այցելությունն է այս երկիր։ Ալժիրի անկախություն ձեռք բերելուց հետո Մեծ Բրիտանիայի ղեկավարները չէին այցելել այստեղ։
-
31.01.2013|
12:01
Սիրիայի կառավարությունը հայտարարում է, որ իսրայելյան ինքնաթիռները ռումբեր են նետել Դամասկոսի հյուսիս-արևմուտքում գործող կենտրոնի վրա, որտեղ իրականացվում են ռազմական հետազոտություններ։ Ռմբակոծման հետևանքով մահացել է կենտրոնի 2 աշխատակից, 5-ը՝ վիրավորվել են։
-
31.01.2013|
11:57
Մեքսիկայի մայրաքաղաքում ուժի մեջ է մտել օրենք, համաձայն որի՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար սահմանվում է մինչև 4 տարի ազատազրկում։ Օրենքը չի վերաբերում միայն բնակչությանը վտանգ սպառնացող, վնասակար, ագրեսիվ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքին։
-
30.01.2013|
13:08
ԱՄՆ Կոնգրեսի Սենաստը երեկ Ջոն Քերիին հաստատել է երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում։ Ջոն Քերիի թեկնածության օգտին, որը մինչ այդ դեմոկրատ սենատոր էր, քվեարկել է 94 օրենսդիր, դեմ՝ ընդամենը 3-ը։
-
30.01.2013|
13:07
Բրիտանիան Մալի և Արևմտյան Աֆրիկա է ուղարկել 330 զինվորների՝ այս տարածաշրջանում հակամարտության կարգավորմանն ուղղված ֆրանսիական ուժերին աջակցելու նպատակով։ Բրիտանական կոնտինգենտը խորհրդատվական և ուսուցողական առաքելություն կիրականացնեն Մալիի զինվորների համար։ Ռազմական գործողությունների բրիտանացի զինվորները չեն մասնակցի։
-
30.01.2013|
13:06
Կոլումբիայի արդարադատության նախարար Ռուտ Ստելա Կորեան հայտարարել է, որ թմրանյութերի մասին նոր օրինագիծը նախատեսում է սինթետիկ թմրամիջոցների օրինականացում։ Կառավարության առաջարկությունը պետք է հավանություն ստանա Կոնգրեսում։
-
30.01.2013|
13:05
Ելույթ ունենալով Լաս Վեգասում՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել անցկացնել իմիգրացիոն համակարգի խելամիտ բարեփոխումներ։ ԱՄՆ նախագահն իր ծրագիրը ներկայացրել է այն բանից հետո, երբ 8 սենատորներից կազմված միջկուսակցական խումբը առաջարկել էր իմիգրացիոն համակարգի բարեփոխման առաջարկներ։
-
30.01.2013|
13:03
Եգիպտոսի ընդդիմադիր կոալիցիան չի ցանկանում երկխոսել նախագահ Մուհամեդ Մուրսիի հետ: «Ազգային փրկության ճակատ» ընդդիմադիր կոալիցիայի անդամ Մուհամեդ էլ Բարադեյը նախագահի երկխոսության կոչը որակել է անբովանդակ:
-
30.01.2013|
12:58
Նիդեռլանդների թագուհի Բեատրիսը հայտարարել է, որ հրաժարվում է գահից հօգուտ որդու` թագաժառանգ Վիլհելմ-Ալեքսանդրի: Թագուհին պաշտոնապես գահը կլքի ապրիլի 30-ին` որդու թագադրությունից հետո: