-
15.02.2013|
11:50
Ուրալի բնակիչներն այս գիշեր հետևել են ահռելի երկնաքարին։ Ինչպես հաղորդում են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից, երկնաքարի մնացորդները Երկիր չեն հասել, այն պայթել է երկնքում։
-
14.02.2013|
15:19
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ոչ մի կերպ չի կարողանում հեռախոսազրույց ունենալ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, որպեսզի նրա հետ քննարկի Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության կողմից իրականացված միջուկային փորձարկումները։ Այդ մասին հայտնել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը։
-
14.02.2013|
11:47
Իրանի մայրաքաղաքում այսօր ավարտվել է Իրանի Իսլամական Հանրապետության և ՄԱԳԱՏԷ-ի միջև բանակցությունների հերթական փուլը։ Ատոմային էներգետիկայի իրանյան կազմակերպության գրասենյակում տեղի ունեցած բանակցությունների մանրամասների մասին առայժմ տեղեկություններ չկան։
-
14.02.2013|
11:45
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Սիրիայի ճգնաժամի ցանկացած լուծում պետք է ենթադրի նախագահ Բաշար Ասադի հրաժարականը։ Նա նաև ընդգծել է, որ անձամբ ինքը մտադիր է համոզել Ասադին հրաժարական ներկայացնելու հարցում։
-
14.02.2013|
11:44
Երեկ երեկոյան Դոնեցկում ԱՆ-24 ինքնաթիռի վթարային վայրէջքի հետևանքով ավելի քան 5 մարդ է զոհվել, ևս 19-ը տուժել են։ «Հարավային ավիաուղիներ» ընկերության օդանավը, որի մեջ եղել է ավելի քան 40 ուղևոր, իրականացնում էր Օդեսա-Դոնեցկ չվերթը։
-
13.02.2013|
16:54
«Վիկիլիկսի» հիմնադիր Ջուլիան Ասանժի ստորագրությամբ երեկ Ավստրալիայի Վիկտորիա նահանգի ընտրական հանձնաժողով է ներկայացվել մի գրություն, որով Ասանժը հայտ է ներկայացնում Ավստրալիայի Սենատի ընտրություններին մասնակցելու համար։ Հայտում գրված է Ասանժի մոր տան հասցեն, որն ապրում է Մելբուռնի արվարձաններից մեկում։
-
13.02.2013|
16:17
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի Թբիլիսիում մամլո ասուլիսի ժամանակ պատասխանելով Ադրբեջանի հանրային հեռուստաընկերության՝ Ստեփանակերտի օդանավակայանի վերաբերյալ հարցին, ասել է, որ նախևառաջ գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություն Լեռնային Ղարաբաղի` Ստեփանակերտի օդանավակայանի բացման վերաբերյալ, որը կոչ է անում կողմերին չքաղաքականացնել օդանավակայանի բացման հարցը:
-
13.02.2013|
12:53
Երեք մարդ զոհվել է, ևս մեկը՝ ծանր վիրավորվել ԱՄՆ Յուտա նահանգի Միդվեյլ քաղաքի սեփական տներից մեկում տեղի ունեցած կրակոցների հետևանքով։
-
13.02.2013|
12:52
Սիրիական հակամարտության զոհ է դարձել մոտ 70 հազար մարդ։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի՝ փախստականների հարցով կոմիսար Նավի Պիլայն Անվտանգության խորհրդի քննարկումների ընթացքում։
-
13.02.2013|
12:51
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է 2014թ. Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին։ Ըստ նրա՝ արդեն մյուս տարվա սկզբին աֆղանական բազաները կլքեն 34 հազար ամերիկացի զինվորականները։