07.04.2013|
17:31
Վենեսուելայի նախագահի թեկնածու Նիկոլաս Մադուրոն ընտրություններից մեկ շաբաթ առաջ ի լուր աշխարհի հայտարարել է, որ իր դեմ մահափորձ է նախապատրաստվում և խնդրել է զգոն լինել ժողովրդին: Նիկոլաս Մադուրոն մեղադրել է ԱՄՆ-ի երկու նախկին դեսպաններին: «Նրանց նպատակը իմ սպանությունն է, որովհետև նրանք գիտեն, որ չեն կարող ինձ հաղթել ազատ ընտրություններում, այս ամենի հետևում Ռոջեր Նորյեգայի և Օտտո Ռայխի (ԱՄՆ նախկին դեսպաններ) ձեռքերն են, նաև Սալվադորի աջ ուժերի, որ ինձ սպանելու համար վարձու մարդասպան են ուղարկել»,-ասել է նախագահի թեկնածուն: