Մերձավորարևելյան տարածաշրջանը մեծ պատերազմի շեմին է, որն «ինչ-որ մեկը շատ-շատ է ցանկանում»՝ ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում։ «Պաղեստինա-իսրայելական հակամարտության չկարգավորվածությունը ապակայունացնող ազդեցություն է թողնում ողջ տարածաշրջանի վրա։ Ճգնաժամը Գազայի շուրջ դարձել է լիբանանա-իսրայելական առճակատման կատալիզատոր»,- հայտարարել է նա։               
 
  • Բաշար Ասադ. Արևմուտքը կվճարի Սիրիայում գրոհայիններին աջակցելու համար

    Բաշար Ասադ. Արևմուտքը կվճարի Սիրիայում գրոհայիններին աջակցելու համար

    18.04.2013| 11:24
    Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Արևմուտքը դեռ կվճարի իր երկրում հրահրված ռազմական հակամարտությունում «Ալ Կաիդային» աջակցելու համար։ Հեռուստատեսային հարցազրույցում Ասադը Սիրիայում տիրող իրավիճակը համեմատել է Աֆղանստանում ամերիկացիների կողմից իսլամիստներին ցուցաբերած օգնության հետ։
  • Տեխասում պայթյունից 70 մարդ է մահացել

    Տեխասում պայթյունից 70 մարդ է մահացել

    18.04.2013| 11:23
    ԱՄՆ Տեխաս նահանգում գտնվող Ուեսթ քաղաքի պարարտանյութերի գործարանում հզոր պայթյունի հետևանքով զոհվել է մոտ 70 մարդ, կան հարյուրավոր վիրավորներ։ Պայթյունի պատճառներն առայժմ պարզ չեն։ Տեղի լրատվամիջոցները հաղորդում են, որ մի քանի շենքերում նաև հրդեհ է բռնկվել, որտեղ կարող են մարդիկ լինել։
  • «Եթե ազնիվ մարդիկ կարողանային միավորվել այնպես, ինչպես միավորվում են սրիկաները»

    «Եթե ազնիվ մարդիկ կարողանային միավորվել այնպես, ինչպես միավորվում են սրիկաները»

    17.04.2013| 18:02
    Մամուլի հրապարակումն այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի գործը դրված է Վ. Պուտինի սեղանին, իրապես տագնապ է հարուցել ոչ միայն գործող անձի, այլև շատ որոշակի ազդեցիկ շրջանակներում: Եվ այլ կերպ չէր էլ կարող լինել. նման գործառույթները զուրկ են իրենց գոյությունը շարունակելու բնական վիճակից: Նրանց գոյությունը խստորեն պայմանավորված է հանրության` իրենց նկատմամբ ունեցած կեցվածքով: Հանրության այդ կեցվածքը, ցավոք, ձևավորվում է տևական ժամանակահատվածում, որը, սովորաբար, «պատմականորեն» բառով ենք բնորոշում:
  • Նոր Զելանդիան էլ օրինականացրեց միասեռականների ամուսնությունը

    Նոր Զելանդիան էլ օրինականացրեց միասեռականների ամուսնությունը

    17.04.2013| 17:40
    Նոր Զելանդիայի խորհրդարանն ընդունել է համապատասխան օրենք, որի համաձայն օրինականացվում են միասեռ ամուսնությունները։ Նոր Զելանդիան Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի առաջին երկիրն է, որ գնաց նման քայլի։ Հարյուրավոր միասեռականներ էին երեքշաբթի երեկոյան հավաքվել խորհրդարանի շենքի մոտ՝ ողջունելով խորհրդարանի ընդունած այս օրենքը։ Նրանք այն անվանում են պատմական։
  • Նոր շրջադարձ Անատոլի Սերդյուկովի շուրջ ստեղծված սկանդալում. «անձեռնմխելի» կանայք

    Նոր շրջադարձ Անատոլի Սերդյուկովի շուրջ ստեղծված սկանդալում. «անձեռնմխելի» կանայք

    17.04.2013| 15:16
    Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմիններն իրենց ուշադրության տակ էին առել ՌԴ պաշտպանության նախկին նախարար Անատոլի Սերդյուկովի շրջապատի մի շարք մարդկանց, ովքեր նրա հետ էին եղել դեռևս Դաշնային հարկային ծառայությունում աշխատելու տարիներից: Ապա աշխատանքի էին տեղափոխվել պաշտպանական գերատեսչություն: Հետաքննիչների ուշադրության տակ է հայտնվել նրա նախկին ենթականերից ևս մեկը՝ Օլգա Ստեպանովան: Մինչև 2011 թվականը նա զբաղեցրել է պաշտպանության նախարարության՝ զինամթերքի, հատուկ տեխնիկայի, նյութական միջոցների մատակարարմամբ զբաղվող դաշնային գործակալությունում խորհրդականի պաշտոնը:
  • ՄԱԿ-ը կարող է դադարեցնել Սիրիային տրվող օգնությունը

    ՄԱԿ-ը կարող է դադարեցնել Սիրիային տրվող օգնությունը

    17.04.2013| 12:45
    Հնարավոր է՝ ՄԱԿ-ը մի քանի շաբաթվա ընթացքում մասամբ դադարեցնի Սիրիայի հակամարտությունից տուժածներին հատկացվող օգնությունը։ Պատճառը միջոցների սղությունն է և երկրում տիրող իրավիճակը։
  • Պան Գի Մունն անհանգստացած է ՀԱՀ-ում տիրող իրավիճակով

    Պան Գի Մունն անհանգստացած է ՀԱՀ-ում տիրող իրավիճակով

    17.04.2013| 12:42
    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն իր անհանգստությունն է հայտնել Հարավաֆրիկյան Հանրապետությունում (ՀԱՀ) սրվող իրավիճակի հետ կապված։ ՀԱՀ-ի մայրաքաղաք Բանգիում շարունակվում են բախումները մարտին իշխանությունը զավթած «Սելեկա» շարժման անդամների և նախկին նախագահ Ֆրանսուա Բոզիզեի կողմնակիցների միջև։
  • Մենք մեր ծնողներից 15 տարի արագ ենք ծերանում

    Մենք մեր ծնողներից 15 տարի արագ ենք ծերանում

    17.04.2013| 12:38
    Հոլանդիայի առողջապահության ազգային ինստիտուտի գիտնականները պարզել են, որ ժամանակակից մարդիկ իրենց ծնողներից 15 տարի արագ են ծերանում, նրանք ավելի ենթակա են հիպերտոնիկ հիվանդությունների, շաքարախտի, գիրության: Այս տվյալները ստացվել են 20, 30, 40, 50 տարեկան 6000 չափահաս մարդկանց առողջության ուսումնասիրությունից:
  • Մարգարեթ Թետչերին հրաժեշտ կտան Վեստմինստերյան աբբայությունից

    Մարգարեթ Թետչերին հրաժեշտ կտան Վեստմինստերյան աբբայությունից

    17.04.2013| 12:37
    Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերի հուղարկավորությանը, որը կկայանա ապրիլի 17-ին Լոնդոնի Սուրբ Պողոս տաճարում, Հայաստանից կմասնացի Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
  • Սիրիայի նախագահը համաներում է հայտարարել

    Սիրիայի նախագահը համաներում է հայտարարել

    17.04.2013| 12:35
    Սիրիայի նախագահ Բաշար Ասադը համաներում է հայտարարել, որին ենթակա են մինչև 2013 թ. ապրիլի 16-ը գործված բոլոր հանցանքները: Այս քայլը արվել է քաղաքական ճգնաժամի կարգավորման ծրագրի շրջանակներում: