Ամփոփվել են Իսլանդիայի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները։ Կառավարող ձախկենտրոնամետ կոալիցիան ընտրություններում պարտվել է։ Գործող իշխանությունները վերջին շրջանում բավականին շատ էին ենթարկվում քննադատության՝ ձեռնարկած տնտեսական խիստ միջոցառումների պատճառով։
Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան կաթվածից հետո տեղափոխվել է Փարիզի հայտնի Վադ դե Գրաս հիվանդանոց, որտեղ նա հետազոտման և բուժման կուրս կանցնի։ Այստես, որպես կանոն, բուժվում են ֆրանսիացի և արտասահմանցի հայտնի անձինք։
Մոտ 50 մարդ է տուժել ոստիկանության և Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի հոգեբուժարաններից մեկի անձնակազմի հետ բախումների ընթացքում։ Այդ մասին հաղորդում են տեղի լրատվամիջոցները։ Հիվանդանոցի աշխատակիցներին զարմացրել է այն փաստը, որ իշխանությունները որոշել են իրենց մասնաշենքերից մեկի տեղը կառուցել կառավարական շենք։
ՄԱԿ-ը մեղադրել է Կոտ դ’Դիվուարի նախկին ապստամբներին մաքսանենգության և թալանի մեջ։ ՄԱԿ-ի փորձագետները նշում են, որ ապստամբների նախկին հրամանատարները, որ այսօր երկրի բանակում գրավում են առանցքային պաշտոններ, նախկինի պես վարում են անօրեն գործունեություն։
Այսօր Իսլանդիայում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ։ Այս երկրի խորհրդարանն աշխարհում ամենահինն է, առաջին անգամ այն նիստեր է գումարել 930 թվականին։ Սպասվում է, որ ընտրությունների արդյունքում կփոխվի իշխանությունը։ Ընտրություններին մասնակցում է 15 քաղաքական ուժ։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացել է անցկացնել մանրամասն ուսումնասիրություն Սիրիայի կողմից քիմիական զենքի օգտագործման տեղեկության մասին։ Սպիտակ տանը Հորդանանի թագավոր Աբդալա 2-րդի հետ բանակցությունների ընթացքում նշվել է, որ եթե փաստերն ապացուցվեն, ապա իրավիճակը և խաղի կանոնները կփոխվեն։
Սիրիայում կռվում են շուրջ 600 եվրոպացիներ, ինչը հակակառավարական ուժերում պայքարողների ավելի քան 10 տոկոսն է։ Այդ մասին հայտարարել է Եվրամիության ահաբեկչության դեմ պայքարի հարցերով համակարգող Ժիլ դե Կերշովը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի պատգամավորների առջև։
Իսպանիայում գործազուրկների թիվը հասել է 6 միլիոնի (աշխատունակ բնակչության մոտ 27 տոկոսը)։ Կառավարության ընդդիմախոսները նշում են, որ գործազրկության մակարդակը ռեկորդային չափերի է հասել նաև իշխանության կողմից կիրառվող խիստ տնտեսական միջոցառումների պատճառով։
Մերձմոսկովյան շրջանում գտնվող հոգեբուժարանում այս գիշեր հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով 38 մարդ է մահացել։ Ինչպես նշել են ՌԴ առողջապահության նախարարությունից, զոհերից երկուսը բուժանձնակազմի անդամներ են, 36-ը՝ հիվանդներ։
«Ադրբեջանն ու Հայաստանը լուրջ առաջընթաց են գրանցել խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններում,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Բայրամովը Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարար Սթիվեն Դաութի հետ հանդիպմանը...