04.05.2013|
18:58
Երեկ մամուլի ազատության միջազգային օրն էր: Եվ ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, ովքեր հիշեցին՝ շնորհավորեցին լրագրողներին, ստանդարտ մաղթանքներ հղեցին: Սոցցանցերում էլ եղան քննարկումներ մամուլի ազատության, դերի մասին: Հիշվեցին նաև «House» և այլ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցները. նայեցինք, որ տեսնենք, թե մամուլի ազատության աստիճանով որ սանդղակում ենք, արժե՞ ուրախանալ, թե տխրել: