Հայաստանն ունի մոտ 3 միլիոն բնակչություն, խիստ սահմանափակ ռազմական ռեսուրս, բարոյալքված, պառակտված հասարակություն, անհասկանալի, թույլ, անմիաբան քաղաքական համակարգ...
Երկու խոսք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեկվա նիստի մասին։
Ո՛չ մի պետություն Ադրբեջանից չպահանջեց զորքերը հետ քաշել առնվազն սեպտեմբերի 19-ի դրությամբ եղած ելման դիրքեր, ինչն էլ միայն կարող էր հայերին նվազագույն բավարար հիմքեր տրամադրել պապենական հողերում և տներում իրենց կյանքը շարունակելու համար։
Խնդիրը, ինչպեսև հարիր է եվրոպական այդ երկու ամենախայտառակ ազգերին, ինչ-որ գաղափար, գաղափարախոսություն կամ այլ վեհ բան չէ, խնդիրն ընդամենը փողն է, այսինքն՝ ցորենն ու խնձորը:
1994 թ. զինադադարից հետո Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեկ ձևաչափ էր գործում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը՝ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիա: Ըստ էության, այն ձախողվեց, և կարգավորման գործընթացը ոչ մի քայլ առաջ չգնաց:
Ռուսաստանը կասեցնում է Թուրքիայում գազային հաբի ձևավորումը: Խնդիրը, ըստ միջազգային մամուլի, Մոսկվայի և Անկարայի միջև ծագած տարաձայնություններն են: Դժվար չէ կռահել, թե ինչ բնույթ են դրանք կրում:
Կգա մի պահ, երբ մեր տարածաշրջանը կբաժանվի երկու թշնամական դաշինքների միջև. մի կողմում կլինեն Ադրբեջանը իր հովանավոր Թուրքիայի հետ միասին և Իսրայելը, մյուս կողմում՝ Իրանը Ռուսաստանի հետ միասին, իսկ Հարավային Կովկասի մյուս երկու երկրների` Հայաստանի և Վրաստանի պարագան որոշվում է հիմա։
ԱՄՆ-ի նախագահի թեկնածու հանրապետական Թրամփի քաղաքական ուղերձները սերտորեն կապված են ուկրաինական պատերազմի հետ: Այդ մասին են նրա բազմաթիվ հայտարարությունները և հատկապես վճռականությունը՝ վերջ դնելու այդ անիմաստ արյունահեղությանը: Հեռուստաբանավեճի ժամանակ նա ուղղակիորեն Բայդենին մեղադրեց՝ նրան որակելով որպես պատերազմ սանձազերծող...