Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ
Օգոստոսի 2
Տե՛ր, Քո օրհնությունն ենք խնդրում:
Սիրում եմ Իմ օրհնությունը բաժանել շռայլորեն ու անընդհատ: Սակայն սերմնացանի առակում ասված է, որ նախքան սերմը ցանելը հողը պետք է մշակված լինի ու պատրաստ:
Հողի մշակությունը ձեր գործն է, իսկ Իմը` ցանել սերմը` օրհնությունը, արդեն պատրաստ հողի մեջ: Որ այնուհետ միասին վայելենք հրճվանքը հունձքի և ուրախությունը առատության:
Ժամանակ մի՛ խնայեք պարարտ հող պատրաստելու համար: Աղոթքը խիստ բեղմնավոր է դարձնում հողը: