Արևմուտքը վերցրեց ու ռուսական ակտիվները փաստացի խլեց։ Հետո էլ սկսեց դրանք տալ Ուկրաինային։
Հիմա մեկը կասի` լավ են անում, մյուսը դեմ կլինի։ Հարցը դա չի, իրենց տեսակետից դա ճիշտ են համարում, մեկ ուրիշ տեսակետից` սխալ ։
Ուղղակի, դա տեսնելով, սրանից հետո միայն տավարը սեփական միջոցները դրանց կվստահի։
Հիմա Հայաստանն իր փողը, Կուտակայինի անվան տակ, հավաքում է եսիմ-որ ջհանդամում։
Ասենք՝ մի օր հայ ազգը վերցնում ու որոշում է Արցախը վերադարձնել, և դրան դեմ է լինում այն երկիրը, որտեղ հավաքվում է Հայաստանի Կուտակայինը։
Կտա՞ն։
Իհարկե չեն տա, նախադեպն էլ արդեն կա։ Նույնիսկ, եթե դեմ էլ չլինեն, դրա խաթեր կարող է դեմ դուրս գան։
Աշխարհում սեփականության իրավունքի վրա թքեցին։
Միհրան Միրզոյան