«Արևմտյանները մոլագար կերպով Հայաստանը ներքաշում են փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ Անդրկովկասում և ոչ միայն Անդրկովկասում, այլև նրա շուրջը։ Այս ամենը որոշակի ուղղվածություն ունի ընդդեմ Ռուսաստանի, Իրանի և նույնիսկ Թուրքիայի: Սա հանգեցնում է Հայաստանի ողջ անվտանգության համակարգի վերաֆորմատավորմանը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Հեռուստագովազդը «կերավ» հեռուստադիտողին

Հեռուստագովազդը «կերավ» հեռուստադիտողին
18.06.2024 | 09:23

Միսն առանց ոսկորի չի լինում, հեռուստատեսությունը՝ առանց գովազդի։ Սակայն, երբ մսավաճառի տված մսի մեջ ոսկորն ավելի շատ է լինում, քան միսը, մսավաճառին ասում ես՝ ինձ շան տեղ ե՞ս դրել, այսքան ոսկոր տալով։ Հայաստանի հեռուստաընկերությունները դիտողներին գովազդախեղդ են անում իրենց գովազդային դադարներով։ Իրականում այդ դադարներն այնքան մեծ ու հաճախ են, որ դադարները դրանց արանքում ցուցադրվող հաղորդումներն են։ Հեռուստաֆիլմերի մեջ իբր թաքնված, իրականում բացահայտ, կարելի է ասել՝ զռռացող գովազդ են հրամցնում, օրինակ, ֆիլմում գործող անձինք ինչ-որ ֆիրմայի պիցցա են ուտում, պիցցայի անվանումն էլ հեռուստադիտողի աչքն են խոթում մեծ պլանով։ Պետական բյուջեից մեծ ռոճիկներ ստացող հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամները ինչո՞ւ չեն նկատում հեռուստաընկերությունների կողմից ներկայացվող գովազդի խախտումները։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3721

Մեկնաբանություններ