Ոստիկանների վայրագությունները և դրանցով հրճվողները դեմ են ոչ թե Շարժմանը, այլ պետությանն ու պետականությանը։
Ապշելու է, թե ո՞նց կարելի է ուրախանալ այն պատկերից, որտեղ 15-20 հոգի ծեծում են մեկին։ Առանձնահատուկ անասուն պետք է լինես, որ հրճվանքիդ աղբյուրը նման պատկերը լինի։
2018 թվականի իշխանափոխությունից հետո ոստիկանները առաջին անգամ ֆիզիկական ուժ են գործադրել հենց մեզ վրա (Ամուլսարի ակցիաներին, 2019 թվական) և այդ ժամանակ ասում էին՝ դեռ չեն հասցրել այդ համակարգը բարենորոգել, թողեք աշխատեն մարդիկ։
Մարդիկ չաշխատեցին և՝ ոչ միայն այդ ոլորտում:
Հ.Գ. Հանուն արդարության պետք է նշեմ, որ ոստիկանների մեջ կան ազնվագույն անհատներ, որոնք, ցավոք, նման դեպքերում արժանանում են ընդհանրական վատ գնահատականի։
Գեղամ Օհանյան