ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում` հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման հարցը և մի շարք փաստաթղթեր կստորագրեն։                
 

Ների՛ր հող, ների՛ր

Ների՛ր հող, ների՛ր
23.05.2024 | 16:48

Այսօր (22.05.2024-irates.am) Կոմանդոսի` Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան օրն է։

Նա ծնվեց որպես հասարակ մահկանացու, կյանքից հեռացավ որպես լեգենդ։

Ծնունդդ շնորհավոր գեներալ։

Չէ՛, քեզանից չէ, որ ներողություն պետք է խնդրեմ, որ հաղթանակներդ չպահեցինք։ Իմ կենսագրությունն էլ քոնի նման գողացան, ծախեցին։

Ներողություն եմ խնդրում հայոց հողից։

Հո՛ղ հայրենի, ների՛ր, որ գինդ ու արժեքդ չիմացանք։

Ների՛ր, թույլ լինելու համար։

Ների՛ր, որ չկարողացանք մի վիժվածքի սատկացնել, որ քեզ պղծեց։

Ների՛ր հող, ների՛ր։

Ես քեզ պա՛րտք եմ։

Հայրապետ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ

Դիտվել է՝ 1239

Մեկնաբանություններ