«Արևմտյանները մոլագար կերպով Հայաստանը ներքաշում են փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ Անդրկովկասում և ոչ միայն Անդրկովկասում, այլև նրա շուրջը։ Այս ամենը որոշակի ուղղվածություն ունի ընդդեմ Ռուսաստանի, Իրանի և նույնիսկ Թուրքիայի: Սա հանգեցնում է Հայաստանի ողջ անվտանգության համակարգի վերաֆորմատավորմանը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Կադաստրի թուղթ

Կադաստրի թուղթ
20.05.2024 | 18:08

Շատերը հիշում են ՀՀ գլխավոր ուրացողի կողմից ԱԺ ամբիոնից հնչեցված հայտարարությունը, որտեղ նա իրեն յուրահատուկ անգրագիտությամբ պնդում էր` ՀՀ-ն չունի կադաստրի վկայական և հայ ժողովրդին կարող են ամեն պահ դուրս հրավիրել մեր հայրենիքից։

Այսօր կադաստրն ուրացողին միացել է հայր և եղբայր ուրացած ՀՀ արդարադատության նախարար Գրիգորը (Գրիգորի սիրելի հայրը և խելացի եղբայրը գտնվում են հետախուզման մեջ)։

Վերջինս ի պատասխան սահմանադրագետ Վարդան Ղուկասյանի սահմանազատման հարցերի շուրջ մեկնաբանություններին, հայտարարել է, որ ՀՀ պետական ռեգիստրի կողմից տրված վկայականներն անհիմն են, կազմվել են ոչ ճշգրիտ և փաստացի վավերական չեն։

Քանի որ Գրիգորը տակավին չի թեակոխել տարիքի հետ ձեռք բերվող փորձի և իմաստության շեմը, հիշեցնենք նրան, որ ՀՀ Պետռեգիստրի և կադաստրի վկայականները ՀՀ անկախության ձեռքբերումից հետո կամայականորեն չեն կազմվել և բացառապես հիմնված են եղել ՀԽՍՀ տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց հանրապետական կամ միութենական գերադաս կառույցների համապատասխան իրավական կարգավորումների վրա, ուստի ՀՀ կադաստրի վկայականներն ընդամենը վերավավերացրել են գոյություն ունեցող հողի, տնամերձների սեփականության վկայականները, որոնց հիման վրա ՀԽՍՀ բյուջե են ընդունվել հողի վարձավճարներ և կամ ուշացման ապառքներ։

Այս իմաստով միայն ուրացման անեզր հակում կամ հույժ ծառայամտություն ունեցողը կարող է պնդել, որ ՀԽՍՀ պաշտոնատար անձիք ապօրինի հողի վկայականներ կարող էին տալ և Ադրբեջանի ԽՍՀ հողերը նվիրել Նոյեմբերյանի աշխատավորներին։

Արդարադատության ներկա նախարարին կարելի է կարեկցել շտապողականության և փաստերի արժանահավատ բազայի պակասուրդի պահով և տակավին երիտասարդին խորհուրդ տալ ուսումնասիրել Նոյեմբերյանի շրջանի արխիվային փաստաթղթերը։

Դրանից հետո, որպես հավելյալ առաջադրանք, նրան խորհուրդ կտանք ծանոթանալ իր հայրենասեր պապիկի կենսագրությանը։

Հալբաթ խելքի գալու ակնկալիքով։

Ի միջի այլոց այս նախարարի լուսանկարը վերցրել ենք ՀՀԿ Երևանի քաղաքի ավագանու բազայից, որտեղ նա ջերմեռանդությամբ զարդարում էր ՀՀԿ ցուցակը։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 963

Մեկնաբանություններ