Մերձավորարևելյան տարածաշրջանը մեծ պատերազմի շեմին է, որն «ինչ-որ մեկը շատ-շատ է ցանկանում»՝ ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում։ «Պաղեստինա-իսրայելական հակամարտության չկարգավորվածությունը ապակայունացնող ազդեցություն է թողնում ողջ տարածաշրջանի վրա։ Ճգնաժամը Գազայի շուրջ դարձել է լիբանանա-իսրայելական առճակատման կատալիզատոր»,- հայտարարել է նա։               
 

Կրոնապետությամբ անգետ մարդկանց չվախեցնեք

Կրոնապետությամբ անգետ մարդկանց չվախեցնեք
06.05.2024 | 15:34

Մանիպուլյացիա անող և կեղծիք տարածող ֆեյքերի կիբեռխաժամուժը հիմա էլ սկսել է վախեցնել, որ Հայաստանում կրոնապետություն կհաստատվի, ինչպես ԻԻՀ-ում, «միջնադար» կգա ու շատ ազատություններ կսահմանափակվեն։

Տգետներին տեղեկացնեմ, որ Իրանում ոչ մի կրոն արգելված չէ, հարգվում ու ազատ գործում են թե՛ քրիստոնյաները, թե ավեստազրադաշտականները, թե՞ այլ կրոններ, անգամ հուդայականները՝ իրենց սինագոգերով։

Իրանը բարձր տեխնոլոգիաների երկիր է, գիտությունն այնտեղ ժամերով է զարգանում։

Իրանում, եթե մի բան արգելվում է, ապա դա իրենց երկրի անվտանգությանը սպառնացող որևէ բան է։

Այնպես որ՝ կրոնապետությամբ անգետ մարդկանց չվախեցնեք։

Չմոռանանք, որ երբ դեռ աշխարհի մեծագույն մասը տիեզերքի մասին պատկերացում չուներ, երբ 15-16-րդ դարում ձեր եվրոպաներում Կոպեռնիկոսին այրում էին խարույկի վրա, հայ հոգևորական Անանիա Շիրակացին դրանից 8 դար առաջ հայտարարեց, որ երկրագունդը կլոր է ու պտտվում է Արեգակի շուրջ։

Հայոց Եկեղեցին, հայոց Այբուբենի ստեղծումից հետո, առաջին նախադասությունը որ թարգմանեց՝ դա «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»-ն էր։

Արթուր ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1498

Մեկնաբանություններ