ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում` հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման հարցը և մի շարք փաստաթղթեր կստորագրեն։                
 

Անուններ է, որ դրել ենք

Անուններ է, որ դրել ենք
24.03.2024 | 11:02

Հայաստանում քաղաքականություն չկա, բայց կան քաղաքական բանտարկյալներ:

2018 թվին հեղափոխություն չի եղել, բայց կան հեղափոխության պահապաններ, իսկ մի ժամանակ պայքարում էին հակահեղափոխականների դեմ:

Քարուքանդ եղած բանակ, բայց լիքը գեներալներ:

Անուններ է, որ դրել ենք՝ ժուռնալիստ, գիտության դոկտոր, դատավոր, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1329

Մեկնաբանություններ